«168 Ժամ». ԲՀԿ-ն ստիպված է մանևրել
Հայկական Մամուլ
«Լայն ընտրազանգվածը չկորցնելու և իր հետևից տանելու համար ԲՀԿ-ն ստիպված է մանևրել»,- «168 Ժամ»-ի թղթակցի հետ զրույցում ասել է սոցիոլոգ Լյուդմիլա Հարությունյանը՝ անդրադառնալով ԲՀԿ-ի կողմից ներկայումս որդեգրած մարտավարությանը: Հարցին՝ թե ինչո՞ւ ԲՀԿ-ն խուսափեց հայտարարել, որ ընդդիմություն է, Լ. Հարությունյանը պատասխանել է. «Այդ հարցն իրենց ուղղեք: Քաղաքական ուժի որոշելիքն է դա: Սովորաբար քաղաքական ուժն իր մարտավարությունը քննարկում է ընտրողի հետ: Ուրեմն ԲՀԿ-ն իր ընտրողի հետ է համաձայնեցրել ընդդիմադիր լինելու կամ չլինելու որոշումը: Բայց ԲՀԿ-ի տարբեր գործիչներ տարբեր պատասխաններ են տալիս այդ հարցին: Մարտավարության ճշգրտումը զարգացող պրոցես է: Կգա մի օր, երբ կուսակցության բոլոր խոսնակները կհամակվեն նույն կողմնորոշմամբ: Հեռու չէ այն օրը, երբ մարտավարության հարցը հիմնականում կորոշվի:
««Բարգավաճը» մեծ ներուժ ունի, երեսուն պատգամավորական տեղ: ԲՀԿ-ն ցանկանում է պահել իր էլեկտորատն ու հարմարվել նրանց ակնկալիքներին, սպասումներին: Նրանք ունեն լայն ընտրազանգված' և ընդդիմադիր, և պրոիշխանական: Լայն ընտրազանգվածը չկորցնելու և իր հետևից տանելու համար ԲՀԿ-ն ստիպված է մանևրել: Այդ մանևրը պսակվեց հաջողությամբ Աժ ընտությունների ժամանակ, նրանք ստացան ընտրողների ձայները»,–ասել է նա:


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին