Փաշինյանը կմեկնի Ռուսաստան. Աշխարհաքաղաքական լարվածություն և նոր զարգացումներ Մասկը միացել է Հուանգի վերադարձի կոչերին․ NVIDIA-ն նոր ղեկավար է փնտրում Գերմանիան հաղթեց 3:1 հաշվով․ վճռորոշ պայքարը դեռ առջևում է 7:0՝ Հունաստանի դեմ․ Նիդերլանդների գոլային փոթորիկը Գերիների ռեկորդային փոխանակո՞ւմ․ Թրամփի թիմը գործի է անցել Ամանորի ձևավորման աշխատանքներով պայմանավորված՝ Երևանի Աբովյան փողոցում երթևեկությունը կդադարեցվի Հավաքականը մեկնել է Ռիգա․ Միրանյանը՝ 23 ֆուտբոլիստների թվում 2 օր առաջ հանդիպել եմ Էրդողանի հետ, շատ մոտ ենք Թուրքիայի հետ սահմանների լիարժեք բացմանը․ Փաշինյան «Բանանը դարձավ Էրդողանի հանդեպ հավատարմության խորհրդանիշը»․ Սուրենյանց «Արարատ-Արմենիայի» պատասխանը՝ Եղիշե Մելիքյանին Մարտիրոսյանը հաղթեց Կարլսենին․ հայ գրոսմայստերը՝ խմբի առաջատար Աքսում․ քարե հսկաների քաղաքը 

Յուրան հասցրել էր ոչնչացնել թշնամու 5 տանկ, մեկ ուրալ և մեկ տրակտոր (լուսանկարներ, տեսանյութ)

Հասարակություն

2001 թվականին, ապրիլի 15-ին, Տավուշի մարզի Բերդ քաղաքում ծնված Յուրա Հարությունյանը զոհվեց՝  հանուն հայրենիքի պաշտպանության:

Յուրան շատ երազանքներ ու նպատակներ ուներ: Նա ցանկանում էր դառնալ ատամնաբույժ կամ ատամնատեխնիկ:

Դպրոցն ավարտելուց հետո Յուրան ընդունվում է ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ՝ Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ: Ընդունվելով համալսարան՝ նա անմիջապես մեկնում է ծառայության այն մտադրությամբ, որ կգա և կշարունակի ուսումը:

«Շատ ուրախ մարդ էր Յուրան, իր ամենասիրելի զբաղմունքը եղել է մարդկանց տրամադրությունը բարձրացնելը: Բարի էր, կամեցող և նրբազգաց:  Բոլորի հանդեպ էր հոգատար Յուրան, բայց հատկապես՝ մամայի: Ինքը միշտ ասում էր՝ դուք իմ անունը դեռ շատ եք լսելու»,- այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց Յուրա Հարությունյանի քույրը՝ Նինա Հարությունյանը:

Յուրան ուներ շատ աղավնիներ և ճագարներ, որոնց մեծ սիրով և հոգատարությամբ էր խնամում: Նա ազատ ժամանակ սիրում էր նաև երգել և ֆուտբոլ խաղալ: 

Ամռան առաջին զորակոչով հուլիսի 5-ին Յուրան մեկնեց բանակ. «Եղբայրս վեց ամիս ծառայել է Գյումրու մասնագիտացած զորամասում և ստանալով կրտսեր սերժանտի կոչում՝ մեկնել է Արցախ՝ ծառայությունը շարունակելու: Գյումրիում հասցրել է 2 կրծքանշան ստանալ»,- հպարտությամբ նշում է հերոսի քույրը: 

Նինան ժպիտով հիշում է, որ իր հղիության մասին լուրը եղբորը հայտնել է հենց պատերազմական օրերին, որն էլ Յուրային անչափ երջանկացրել էր. «Շատ էր ուրախացել Յուրաս, ասում էր, որ այդ լուրը իրեն ուժ է տվել պայքարելու և վերադառնալու, որ ինքը աշխարհի ամենալավ քեռին է լինելու»,- վերհիշում է նա:

Վերջինս մի ծիծաղաշարժ պատմություն պատմեց մեզ՝ Յուրայի և մայրիկի վերաբերյալ. « Երբ Յուրան մի փոքր ուշացնում էր զանգը, մաման շատ էր անհանգստանում ու սկսում էր զանգահարել բոլոր այն համարներով, որոնցից, որ Յուրան էր զանգահարել վերջին կես տարվա ընթացքում ու խնդրում էր Յուրային: Յուրան էլ դա անեկդոտ էր սարքել, ասում էր՝ մաման 097-ը ու ինչ թիվ, որ պատահի հավաքում ա, զանգում ու ասում՝ Յուրային կտա՞ք»,- ծիծաղով վերհիշում է Նինան:

Հերոսը վերջերս նաև կարողացել էր յուրացնել Արցախի բարբառը, որով ևս ուրախացնում էր ընտանիքին անդամներին. «Ամեն մեր հեռախոսազրույցի ժամանակ Յուրան պարտադիր պետք է ասեր՝ այ տի պաներ, մենք էլ սկսում էինք ծիծաղել»,- ժպիտով պատմում է Յուրայի ավագ քույրը:

33 օր շարունակ հայրենիքի պաշտպանության համար մարտնչած Յուրան հասցրել է ոչնչացնել թշնամու 5 տանկ, մեկ ուրալ և մեկ տրակտոր: Հերոսը յուրահատուկ կերպ էր նկարագրում իր կողմից ոչնչացված հակառակորդի մարդկային ուժերն ու տեխնիկան. «Միշտ զանգում, ասում էր՝ երկուոտանի մրջյուն եմ սպանել, ու մի հատ էլ մեծ մրջյուն: Երկուոտանի մրջյուն ասելով՝ նկատի ուներ թշնամի, իսկ մեծ մրջյուն ասելով՝ տանկ»,- ընդգծում է Նինան:

Յուրան դասակի հրամանատար էր, և ինչպես նշել են նրա ընկերները, նա նորակոչիկներին թույլ չի տվել դուրս գալ դիրքերից և կռվել, անգամ մի նորակոչիկ կար, որը ասել է Նինային, որ Յուրան շատ բան է փոխել իր կյանքում. «Նորակոչիկը ինձ պատմեց, որ երբ ինքը մրսել է, Յուրան է գնացել իր համար տաք վերարկու բերել (նորակոչիկը ամաչել է վերարկու ուզել) և իր վերարկուն էլ է տվել, որ նորակոչիկը կարողանա քնել վրան: Ասում է, որ Յուրան իր մեջ համարձակություն է սերմանել»,- պատմում է Յուրայի քույրը:

Իր զոհվելու նախորդ օրը Յուրան ընկերոջ կյանքն է փրկել, որը հիմա շարունակում է իր բուժումը հիվանդանոցում. «Մեզ վիրավոր զինվորի մայրն էր զանգահարել և ասել, որ հենց իր աչքերը բացել է Գոռը, ասել է, որ Յուրան է փրկել իր կյանքը: Յուրան, վտանգելով կյանքը, կրակոցների միջից դուրս է բերել վիրավոր ընկերոջն ու տեղափոխել  հիվանդանոց»,- հպարտանալով իր եղբոր մարդասիրությամբ՝ նշեց հերոսի քույրը, հավելելով, որ մինչև այսօր էլ զորամասից իրենց են զանգահարում Յուրայի ընկերները, դասակի հրամանատարները, և բոլորը ասում են, որ պատերազմը վերջանա, գալու են, պատմեն Յուրայի հերոսությունների մասին. «Եթե անկեղծ՝ մենք չէինք կարծում, որ Յուրան այսքան ուժեղ է ու, որ իր ներսում այսքան ուժ կարող էր լինել, մենք միշտ իրեն որպես ընտանիքի փոքր երեխա ենք պատկերացրել»,- ասաց զինվորի քույրը: 

Վերջին անգամ ընտանիքի անդամները Յուրայի հետ հոկտեմբերի 29-ին են խոսել. «Շատ բարձր տրամադրություն ուներ, իրեն լավ էր զգում: 33 օր չլողանալուց հետո այդ օրը լողացել էր ու ուրախությամբ նշեց, որ այդ օրը ամանով է ճաշը կերել: Շատ հանգիստ էր Յուրան»,- վերհիշում է քույրը:

Յուրայի հետ դեպքը տեղի է ունենում հոկտեմբերի 29-ի լույս 30-ի գիշերը.  «Յուրայենց հերթական տագնապն են տալիս, որ բոլորը տեղավորվեն դիրքերում, ու մինչև Յուրայենք մեքենայով կհասնեին անհրաժեշտ կետը, ԱԹՍ-ն հարվածում է մեքենային: Նրա բջջայինը մնում է այդ մեքենայի մեջ, որով մեզ զանգահարում և ասում են, որ բջջայինը կա, բայց Յուրան՝ ոչ: Այդ կերպ մեզ հասկացնում են, որ սկսենք փնտրելը եղբորս: Սկսեցինք հետաքրքրվել ու հաջորդ օրը արդեն եղբորս դին բերեցինք»,- ցավով նշում է Նինան:

Վերջինս մեզ հայտնեց հոր վերջին խոսքը՝ Յուրայի հուղարկավորության ժամանակ. «Ես միայն մեկ բան եմ ուզում, թո՛ղ ոչ մի ծնող, նույնիսկ, թուրքը իր ընտանիքում իր զավակի կորուստը չտեսնի»:

Ինչպես նշում է հերոսի քույրը, Յուրան չափից դուրս խաղաղասեր էր, և նրան այս պատերազմական օրերին մեկ միտք էր միայն տանջում. «Յուրան խաղաղության կողմնակիցն էր: Մեր վերջին հեռախոսազանգերի ժամանակ միշտ հարցնում էր՝ Նին, ես ո՞նց եմ դուրս գալու էսքան մեղքերի տակից»,- նշեց հերոսի քույրը:

Զվարթ Պետրոսյան

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Փաշինյանը կմեկնի Ռուսաստան. Աշխարհաքաղաքական լարվածություն և նոր զարգացումներՄասկը միացել է Հուանգի վերադարձի կոչերին․ NVIDIA-ն նոր ղեկավար է փնտրումԳերմանիան հաղթեց 3:1 հաշվով․ վճռորոշ պայքարը դեռ առջևում է7:0՝ Հունաստանի դեմ․ Նիդերլանդների գոլային փոթորիկըԳերիների ռեկորդային փոխանակո՞ւմ․ Թրամփի թիմը գործի է անցելԿանադայում նավակի վթարի հետևանքով 3 մարդ է զոհվելԱմանորի ձևավորման աշխատանքներով պայմանավորված՝ Երևանի Աբովյան փողոցում երթևեկությունը կդադարեցվիՀավաքականը մեկնել է Ռիգա․ Միրանյանը՝ 23 ֆուտբոլիստների թվում 2 օր առաջ հանդիպել եմ Էրդողանի հետ, շատ մոտ ենք Թուրքիայի հետ սահմանների լիարժեք բացմանը․ ՓաշինյանԱՄՆ օդանավակայաններում առկա խնդիրները կապված չեն կիբերհարձակման հետ․ Թրամփ«Բանանը դարձավ Էրդողանի հանդեպ հավատարմության խորհրդանիշը»․ Սուրենյանց«Արարատ-Արմենիայի» պատասխանը՝ Եղիշե ՄելիքյանինԻրանում 20 օր անց գտել և ազատել են պատանդինՄարտիրոսյանը հաղթեց Կարլսենին․ հայ գրոսմայստերը՝ խմբի առաջատար Աքսում․ քարե հսկաների քաղաքըԼը Պենը չի բացառել Զելենսկու հետ հանդիպումը՝ Ուկրաինայի ֆինանսավորման հարցը քննարկելու համար Սպանության փորձ կատարած տղամարդը հայտնաբերվել է․ Վրաերթի է ենթարվել 16-ամյա հետիոտնԵրեկ հանդիպել եմ Ալիևի հետ, այժմ հարատև խաղաղության պատմական շանս ունենք․ ՓաշինյանՇվեյցարիան կարող է թույլատրել զենքի արտահանումը 36 երկիր ՀԱՊԿ-ը չարձագանքեց չնայած մեր դիմումներին. Փաշինյանը հիշեցրել է 2022-ի իրադարձություններըԱՄՆ իշխանությունները երկարաձգել են օտարերկրյա նավեր՝ երկրի ներսում նավթ տեղափոխելու թույլտվությունը Դուբլինում հաղորդավարը Փաշինյանին ցույց տվեց ՀՀ ի քարտեզը՝ Արցախը ներառյալ, որն իր հետ էր բերելՓաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Կամբոջա. ինչ է սպասվումԱՄՆ-ում ավելի քան ութ հազար չվերթ է հետաձգվել Նոր Սահմանադրություն․ Ալեն Սիմոնյանը կզրկվի՞ պաշտոնից, նախարարների դեմ վարույթներ կլինե՞նՄոսկվայի հյուսիս-արևելքում կրակոցներ են հնչել (տեսանյութ)Զելենսկին՝ մեծ փոխանակման մասին․ ավելի քան 1000 գերի՝ ամեն կողմիցՄեծ Բրիտանիայում ԱՄՆ ավիաբազայի երկնքում անհայտ անօդաչու թռչող սարքեր են հայտնաբերվելՊուտինը զգուշացնում է․ օտար զորքերը կդառնան թիրախ«20 տարուց Հայաստանը տեսնում եմ Եվրոպական միության կազմում»․ Փաշինյանը՝ ԴուբլինումՌուբիոն նշել է Իրանի հետ հակամարտությունում ԱՄՆ-ի հաղթանակի պայմանըՀիվանդանոց է վնասվել Կիևում․ հոսանքազրկումներ՝ 12 մարզումԱԹՍ-ների հարվածներ Ռուսաստանում․ Վոլգոգրադում 4 զոհ կաՄասկը կուղեկցի Թրամփին Չինաստան կատարելիք նրա այցի ընթացքումՋաջուռ գյուղում 19-ամյա վարորդը «BMW»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել քարերին․ կա վիրավորՀունգարիայում թաքցրած միլիոններ․ կանխիկի մի մասը գտել են անտառներումՆավաբախում Միսիսիպիում․ 32 մարդ հոսպիտալացվել էԵվրոպայի պատասխանը Մոսկվային․ առանց մեզ որոշումներ չեն լինիՏագնապ ամերիկյան ավիաբազայում․ կասկածելի ԱԹՍ-ների մասին ահազանգԹրամփ–Պուտին–Սի հանդիպում․ Ուկրաինան՝ օրակարգից դուրսՕդային քաոս ԱՄՆ-ում․ հազարավոր չվերթներ խափանվել ենՉգրանցված դեղեր՝ հայկական դեղատներում․ ո՞վ է պատասխանատու մարդու առողջության համարԽաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»Երևանից Արցախի հարցով նամակներ են հղել Շվեյցարիայի նախագահին և խորհրդարանինԲաղրամյան պողոտայում քաղաքացուն սպանողը հոգեկան խնդիրներ է ձեռք բերել պատերազմից հետո. մանրամասներՆախարարների նկատմամբ վարույթ կհարուցվի՞Ալեն Սիմոնյանը նոր սահմանադրությամբ կզրկվի նաև ԱԽ քարտուղարի պաշտոնից․ լուծարումՄեքսիկայի նախագահը հայտարարել է, որ ԱՄՆ-ի սահման շարժվող ներգաղթյալների քարավաններ չկանԿդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումըՍպիտակ տունը հայտարարել է Ուկրաինայի կարգավորման հարցում «հուսադրող առաջընթացի» մասին
Ամենադիտված