Հայկական կողմի գերեվարած սիրիացին ԼՂ-ում ահաբեկիչների առկայության ապացույցն է. Նարիշկին
Արտաքին Քաղաքական
Ճշտված տվյալներ կան այն մասին, որ ղարաբաղյան մարտերին մասնակցում են Սիրիայից բերված ահաբեկիչները։ Հայերի գերեվարած սիրիացիները դրա հստակ ապացույցն են։ Այս մասին ասել է ՌԴ արտաքին հետախուզական ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինը։ Լրագրողի այն պնդմանը, որ ինքը՝ Նարիշկինն առաջինն էր, ով հայտարարեց Լեռնային Ղարաբաղում սիրիացի վարձկանների՝ մարտերին մասնակցելու մասին, և հարցին, թե ինչ փաստացի ապացույցներ նա ունի, Նարիշկինը պատասխանեց․ «Այո, այդ մասին ճշտված տվյալներ կան։ Այդ տվյալները մենք ստացել ենք տարբեր երկրներում մեր աղբյուրներից։ Հայկական կողմի՝ սիրիացի ահաբեկչին գերեվարելու մասին փաստը դրա հստակ ապացույցն է»։


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)