«Ժողովուրդ». ԱԺ–ում զայրացել են
Հայկական Մամուլ
ԱԺ դահլիճում երեկ հատկապես նորընտիր պատգամավորները չէին կարողանում հերթագրվել։ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը երկրորդ անգամ հայտարարեց հերթագրվելու մասին, և երբ պատրաստվում էր երրորդ անգամ վերսկսել հերթագրումը, ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանը զայրացավ՝ ասելով, որ իրենք հոգնել են նույն պատմություններից և չաշխատող կոճակներից. «Մեկ է, որքան էլ չաշխատեն կոճակները, մենք մինչև վերջ մնալու ենք ու ելույթ ենք ունենալու»,- ասաց նա։
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն էլ դիտողություն արեց Զոհրաբյանին, թե ՝ «սպասե՛ք, հեսա կհերթագրվեք ու անպայման ելույթ կունենաք; Ոչ մի խնդիր չկա»։ Ավելի ուշ Աբրահամյանը ելույթի իրավունք տվեց ՀՀԿ-ական պատգամավոր Կարեն Ճշմարիտյանին։ Վերջինս նստած տեղից ինչ-որ առարկություն ներկայացրեց, որ կուզեր տեղից ելույթ ունենալ։ «Ի՞նչ ես տեղդ նստած որոշում։ Ելույթ ունենո՞ւմ ես, թե՞ չէ... ա՜յ քեզ բան...»,-Ճշմարիտյանի վրա զայրացավ Հ. Աբրահամյանը, որից հետո պատգամավորը խելոք-խելոք մոտեցավ ամբիոնին ու մի քանի նախադասություն արտաբերեց:


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին