Զելենսկի․ Ուկրաինան կարող է դիտարկել առցանց ընտրություններ անցկացնելու հնարավորությունը 2026-ի հոկտեմբերը դարձել է պատմության մեջ ամենատաքը Տարի առանց ամռան․ ինչո՞ւ 1816 թվականին հրաբխային ձմեռ սկսվեց DPA․ Գերմանիայում թեթև շարժիչով ինքնաթիռի կործանման հետևանքով երկու մարդ է զոհվել Հութիները հայտարարել են Թաիզի շուկային հասցված հարվածի հետևանքով ավելի քան 30 զոհի և վիրավորի մասին Նոյեմբերի 8-ին Հյուսիսային ավտոկայանի դիմաց կկատարվեն երթևեկության կազմակերպման փոփոխություններ Գևորգ Պապոյանն այցելել է մեքենաշինական գործարան, ծանոթացել գործունեությանն ու առաջիկա ծրագրերին Քայլեր եմ ձեռնարկում, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը լուծարվի. դիմումներ եմ ներկայացրել իրավապահներին. Արամ Սարգսյան Իրանը Քեշմ կղզու երկնքում խոցել է ԱՄՆ-ի 16-րդ MQ-1 անօդաչուն Հայ շախմատիստները մեդալներ են նվաճել աշխարհի մինչև 20 տարեկանների կայծակնային շախմատի առաջնությունում Եռակողմ բանակցությունները պետք է տեղի ունենան նոյեմբերի 10-ին. Պուտին Ռուսական զորքերը հարձակվել են Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքային օբյեկտների վրա 

Մանվել Գրիգորյան. Եթե ոսոխը շշկռվի, ռազմական գործողությունները բուն Ադրբեջանի տարածք կտեղափոխենք

Հարցազրույցներ

Ազերի Ռամիլ Սաֆարովին Ադրբեջան արտահանձնելու և նրան ներում շնորհելու փաստի կապակցությամբ փոքրիկ հարցազրույց ենք ունեցել ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս Մանվել Գրիգորյանի հետ:

- Պարո՛ն Գրիգորյան, ինչպե՞ս եք գնահատում քնած հայ սպային կացնահարած ոճրագործի՝ Ադրբեջանին արտահանձնման և նրան ներում շնորհելու փաստը:

- Նախ՝ Իլհամ Ալիևը մի ավելորդ անգամ ապացուցեց, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում: Ինչպե՞ս կարող է Արցախը, արցախցին խաղաղ ապրել Ադրբեջանի կազմում, եթե այդ երկիրը Եվրոպայի սրտում պետականորեն կազմակերպում է հայի սպանություն: Մենք էն գլխից էլ գիտեինք, բայց իրեն քաղաքակիրթ համարող մարդկությունը, եթե մինչ այսօր չէր հասկացել, թող հիմա գոնե հասկանա, որ թուրքը թուրք է նաև 21-րդ դարում, թուրքը չի փոխվել, չի քաղաքակրթվել: Ու թող երևույթներին գնահատական տալիս ոչ թե արհեստական հավասարության նշան դնեն, այլ արդար մոտեցում ցուցաբերեն:

- Ի՞նչ եք առաջարկում ուրեմն. հրաժարվե՞նք Մինսկի խմբում բանակցային գործընթացից:

- Ո՛չ: Հրաժարվել պետք չէ: Պետք է ուղղակի աշխարհին հասկացնել, որ Ադրբեջանի իշխանության համար բանակցությունները իմիտացիա են: Նրանք փափուկ բարձ են դնում աշխարհի գլխի տակ, իսկ ծածուկ իրենց գործն են անում՝ դիպուկահարների սադրիչ գործողություններ, քնած հայ սպայի սպանություն եւ այլն: Մենք պետք է բանակցային գործընթացին մասնակցելուց բացի նաև ցանկացած պահի պատրաստ լինենք պատերազմի: Նաև աշխարհին պետք է բացատրենք, որ չկա արցախցու համար խաղաղության այլ իրական երաշխիք, քան ազատագրված տարածքներն են, որոնց հանձնումը դիրքային առավելություն կտա թուրք ազերուն: Նաև ողջ աշխարհը պետք է հասկանա, որ չկա Արցախի համար կարգավիճակ Ադրբեջանի կազմում: Ով նման պահանջ կներկայացնի, նա ոճրագործ է, նա ռամիլսաֆարովների հովանավորն է:

- Իսկ առավելապաշտական նման դիրքրոշումը չի՞ հանգեցնի իրավիճակի սրման, ռազմական գործողությունների վերսկսման:

- Ճիշտ հակառակը: Մենք քրիստոնյա ենք և խաղաղասեր: Այդ Ադրբեջանն էր, որ արցախցու խաղաղ պահանջներին Սումգայիթի եւ Բաքվի ջարդեր հակադրեց, որ պատերազմ սկսեց: Իսկ մենք մեզ պատերազմ պարտադրած թուրքին խաղաղություն պարտադրեցինք: Երկրապահից լավ ոչ ոք չի հասկանում խաղաղության գինը: Մենք ընկերներ ենք կորցրել, եղբայրներ, մեր ընկերների արյամբ ազատագրել ենք տարածքներ: Հանուն խաղաղության այդ տարածքները չենք հանձնելու, որովհետև, ինչպես արդեն ասացի, եթե Ադրբեջանը դիրքային առավելություն ստանա, չի խորշի ռազմական գործողությունների վերսկսումից: Չէ՞ որ եթե մեր հերոսը սպարապետ Վազգեն Սարգսյանն է, եթե մեր հերոսը արցախյան պատերազմում հաղթանակած զինվորն է, ռազմատենչ թշնամուն խաղաղություն պարտադրած զինվորը, ապա Ադրբեջանի հերոսը նա է, ում համարձակությունը բավականացնում է քնած մարդ կացնահարելուն:

- Իսկ հայկական բանակի բարոյահոգեբանական վիճակը այսօր բավարա՞ր է պատերազմ մղելու համար, անհրաժեշտության դեպքում մարտական գործողություններին կմասնակցե՞ն պահեստազորայինները:

- Ես կարող եմ բոլոր պահեստազորայինների անունից երաշխավորել, որ անհրաժեշտության դեպքում լինելու ենք առաջին դիրքերում: Ես նաև մեզ չեմ տարանջատում հայոց բանակից: Գեներալը, սպան նախկին չեն լինում: Հայ ազգը միասնաբար պատրաստ է հրաշքներ գործել, իսկ որ հայրենիքը պաշտպանել կարող ենք, որ ռազմամոլ ադրբեջանցուն հաղթել կարող ենք, արդեն ապացուցել ենք: Եթե ոսոխը շշկռվի եւ պատերազմ սկսի, ռազմական գործողություններն արդեն բուն Ադրբեջանի տարածք կտեղափոխենք:

Գոհար Վեզիրյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Զելենսկի․ Ուկրաինան կարող է դիտարկել առցանց ընտրություններ անցկացնելու հնարավորությունը2026-ի հոկտեմբերը դարձել է պատմության մեջ ամենատաքը Տարի առանց ամռան․ ինչո՞ւ 1816 թվականին հրաբխային ձմեռ սկսվեցDPA․ Գերմանիայում թեթև շարժիչով ինքնաթիռի կործանման հետևանքով երկու մարդ է զոհվելՀութիները հայտարարել են Թաիզի շուկային հասցված հարվածի հետևանքով ավելի քան 30 զոհի և վիրավորի մասինՆոյեմբերի 8-ին Հյուսիսային ավտոկայանի դիմաց կկատարվեն երթևեկության կազմակերպման փոփոխություններԳևորգ Պապոյանն այցելել է մեքենաշինական գործարան, ծանոթացել գործունեությանն ու առաջիկա ծրագրերինՔայլեր եմ ձեռնարկում, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը լուծարվի. դիմումներ եմ ներկայացրել իրավապահներին. Արամ ՍարգսյանԻրանը Քեշմ կղզու երկնքում խոցել է ԱՄՆ-ի 16-րդ MQ-1 անօդաչունՀայ շախմատիստները մեդալներ են նվաճել աշխարհի մինչև 20 տարեկանների կայծակնային շախմատի առաջնությունումԵռակողմ բանակցությունները պետք է տեղի ունենան նոյեմբերի 10-ին. ՊուտինՌուսական զորքերը հարձակվել են Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքային օբյեկտների վրաՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետինԱրդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի դատավոր անդամ է ընտրվել Ռաֆիկ ԽանդանյանըՀայտնաբերվել է «Կինդեր» քաղցրավենիքի կեղծված ժամկետով խմբաքանակ․ ՍԱՏՄԱռողջության համընդհանուր ապահովագրության համակարգում նոր խմբեր կընդգրկվեն 2027-իցԵթե բռունցքով են հարվածում, պատասխանը պետք է լինի բռունցքով, մի բան էլ քիչ էր մեր արածը․ ԳրիգորյանԵՄ-ն Ռուսաստանից հեղուկացված բնական գազ է գնում ավելի մեծ ծավալներով, քան ԱՄՆ-ն՝ դիզելային վառելիք. ՌյուտեԳիտնականները հայտնել են Արեգակի վրա բռնկումների ակտիվության աճի մասինԻնչո՞ւ և որքա՞ն գումար է Հայաստանի տնտեսությունից ուղղվել Վրաստանում խոշոր ակտիվների ձեռքբերմանը․ «Արդշինբանկը» խուսափում է ուղիղ պատասխանից ԵՄ-ն որոշել է հետաձգել նավթի, գազի և ածխի ներմուծման համար բնապահպանական պահանջների կիրառումըՀայրենիքից չենք կարող նեղանալ, պետք է մնանք մեր տեղերում և ուժեղացնենք պետությունը․ Ռուբեն ԳրիգորյանՀրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհըԱշխարհը փոխվում է, իսկ ՀՀ-ն շարունակում է հույսը դնել արտաքին խոստումների վրա․ ՇահնազարյանԱդրբեջանում գազի պաշարները սպառվում են. Թուրքիայի էներգետիկայի նախարարԼիտվայում սկսվել են ՆԱՏՕ-ի լայնածավալ զորավարժություններFT. Մասկի ընկերությունները ընտրություններից ի վեր կորցրել են մոտ 420 միլիարդ դոլար«Արարատցեմենտ» ՓԲԸ-ից 30-ամյա աշխատակիցը մի քանի մետր բարձրությունից վայր է ընկել և տեղափոխվել ԲԿՆեթանյահուն օգնության դադարեցման մասին Թրամփի խոսքերը գործընկերության անցում է անվանելԹուրքիայում նախկին նախարարի ձերբակալություն, Իրանի հարցով բանակցություններ, Gallup, գազ և ՏիգրանաշենԵս դուրս եմ եկել փողոց, իշխանությունն ինձ վրա կրակել է․ թո՛ղ սպասեն ժողովրդի պատասխանինԱռաջին անգամ Եվրահանձնաժողովը Չեխիայի Հանրապետությունը ներառել է միգրացիոն ճնշման ռիսկի տակ գտնվող երկրների շարքում12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակՄերցը հեռախոսազրույց է ունեցել Թրամփի հետEl Pais. Նոյեմբերին Կանարյան կղզիներ հինգ օրվա ընթացքում ավելի քան 3000 միգրանտ է ժամանելՄասիսի համայնքի ղեկավարը հայտարարել է առաջիկա ընտրություններում թեկնածությունն առաջադրելու մասինԱլեն Սիմոնյանը խոսել է Հայաստանի անվտանգության և Ադրբեջանի հետ խաղաղության մասինՍահմանադրական փոփոխություններ. Ալիևի պահա՞նջ, թե՞ անհրաժեշտություն. հարցում (տեսանյութ) Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանի սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովների հանդիպումըՄատենադարան է այցելել Կիպրոսի կրթության, սպորտի և երիտասարդության նախարարըԾանրորդ Գարիկ Կարապետյանը վնասվածք ունի. նա չի շարունակի պայքարն աշխարհի առաջնությունումԼոնդոնի մետրոյի աշխատակիցները պատրաստվում են մի շարք գործադուլներ անցկացնել երկար հերթափոխերի ընթացքումԹրամփի պարտությունը՝ Պուտինի շա՞նսը․ բանագնացը՝ Վաշինգտոնում, Եվրոպայում՝ լրտեսական սկանդալՄադայն Սալեհ. ժայռերի մեջ փորագրված նաբաթեական քաղաքըՔննարկվել են Հայաստանում աղետների կառավարման միջազգային փորձի ներդրման հնարավորություններըԾեծկռտուք և կրակոցներ՝ Արարատի մարզում․ հեռախոսազանգի պատճառով վիճած տղամարդը կրակոցներ է արձակելՌուսաստանում ավանդական արժեքներին նոր սպառնալիք են գտել․ պատգամավորին վրդովեցրել է գրադարանում կազմակերպված ռեյվըԻրավական գործընթաց չկա, գործի է դրվել ռեպրեսիվ մեքենան. Վարդևանյան (տեսանյութ) Ֆրանսիայում դպրոցական ավտոբուսի վթարի հետևանքով երկու մարդ է զոհվելԱՄՆ-ում հորդառատ անձրևների և ջրհեղեղների հետևանքով փլուզվել են հազարավոր տարիների պատմություն ունեցող ժայռակազմավորումներ
Ամենադիտված