Օբաման պաշտոնապես առաջադրվեց
ԱՄՆ
Բարաք Օբաման դեմոկրատների կողմից պաշտոնապես առաջադրվել է որպես ԱՄՆ նախագահի թեկնածու առաջիկա նախագահական ընտրություններում: Չորեքշաբթի օրը նրա թեկնածությանն աջակցել են Դեմոկրատական կուսակցությունների ազգային համագումարի պատվիրակները. համագումարն անցկացվում էր Շառլոտում՝ Կառոլինա նահանգում, ինչպես փոխանցում է ИТАР-ТАСС-ը:
Մինչ այդ ելույթ ունեցավ ԱՄՆ առաջին տիկինը և պատմեց իր ամուսնու մասին:
Շառլոտում բացի սովորական պատվիրակներից ներկա են եղել նաև, այսպես ասած, «սուպերպատվիրակները»՝ նախարարներ, սենատորներ, կոնգրեսականներ, նահանգապետներ, բարձր պաշտոնատար անձինք: Նրանցից «ամենասուպերն» անկասկած համարվում է ԱՄՆ 42-րդ նախագահ Բիլ Քլինթոնը: Հենց նրան էր վստահված Բարակ Օբամայի թեկնածությունը ԱՄՆ նախգահի պաշտոնի համար նորից առաջադրելու պաշտոնական հայտարարման իրականացումը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)