Այսօր Լուչանո Պավարոտտիի մահվան օրն է
Գիտություն և Մշակույթ
2007 թվականի այս օրը մահացել է ժամանակակից ամենահայտնի օպերային երգիչ-տենոր Լուչանո Պավարոտտին։ Իտալացի տենորը համաշխարհային օպերային արվեստի խոշորագույն ներկայացուցիչներից է։
Ծնվել է 1935թ. հոկտեմբերի 12-ին Մոդենում: 9 տարեկան հասակից հոր հետ երգել է տեղի եկեղեցու երգչախմբում: Չնայած այն հանգամանքին, որ նրան շատ է հետաքրքրել ֆուտբոլը և անհագ ցանկություն է ունեցել դառնալ պրոֆեսիոնալ դարպասապահ, սակայն նրա կյանքն այլ հունով ընթացավ։
19 տարեկանից Պավարոտտին սկսել է լրջորեն զբաղվել երաժշտությամբ: Նրա կարիերան սկսվում է Եվրոպայի օպերային թատրոններում աննշան ելույթներից: Իրավիճակն ամբողջովին փոխվում է, երբ Ջոան Սեզերլենդը նրան հրավիրում է միասին ելույթներ ունենալ համաշխարհային շրջագայություններում։ 1977թ. Պավարոտտին ամբողջ աշխարհին հայտնի է դառնում իր վերին ռեգիստորի ուժի և թեթևության շնորհիվ:
Պավարոտտիի համերգներին ներկա են եղել հարյուրհազարավոր հանդիսատեսներ, Նյու Յորքի Կենտրոնական այգու համերգին՝ 500 հզ., որն աննախադեպ երևույթ է: 2002 թ-ին ելույթ է ունեցել Մարսելի «Վելոդրոմ» մարզադաշտում:
Համերգներից մեկի ժամանակ ստիպված են եղել165 անգամ բարձրացնել վարագույրը: Այս դեպքը գրանցվել է Գինեսի գրքում:
Պավարոտտին իր կատարողական արվեստով հեղաշրջում է կատարել օպերային արվեստում և դեռևս կենդանության օրոք դարձել լեգենդ:


















































Ամենադիտված
Երևանի 3 վարչական շրջանում 36 ժամ ջուր չի լինի