Շակիրայի նախկին զուգընկերը 45 մլն դոլար է պահանջում երգչուհուց
Աշխարհ
Կոլումբիացի երգչուհի Շակիրայի նախկին զուգընկերն իրենց հարաբերությունների խզման համար նախկին հարսնացուից փոխհատուցում է պահանջել 45 մլն ԱՄՆ դոլարի չափով:
Երգչուհու նախկին զուգընկերը՝ Արգենտինայի նախկին նախագահի որդին՝ Անտոնիոն, իր ֆինանսական պահանջները բացատրում է նրանով, որ հանուն իր սիրելիի ինքը ստիպված է եղել թողնել իրավաբանական կարիերան և զբաղվել երգչուհու պրոդյուսերությամբ: Բացի այդ, Անտոնիոյի խոսքերով, իրենց բաժանման պատճառով մի քանի պայմանագրեր են կասեցվել, որի հետևանքով ինքը 200 մլն ԱՄՆ դոլարի կորուստ է կրել:
Հիշեցնենք, որ զույգի 10 տարվա պատմություն ունեցող հարաբերություններն ավարտվել են 2 տարի առաջ: Հիմա Շակիրան հանդիպում է «Բարսելոնա» ֆուտբոլային թիմի պաշտպան Ժերար Պիկեյի հետ:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ