ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը ժամանեց Երևան
Արտաքին Քաղաքական
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենն արդեն ժամանել է Երևան և այս պահին ելույթ է ունենում Երևանի պետական համալսարանում: Այս մասին Lurer.com-ին հայտնեց Հայաստանի արտգործնախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը։
ԵՊՀ-ում դասախոսությունից հետո պարոն Ռասմուսենը նախագահական նստավայրում կհանդիպի Սերժ Սարգսյանի հետ, այնուհետև Հայաստանի նախագահն ու ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը համատեղ ասուլիս կանցկացնեն։ Այլ հանդիպումներ կլինեն, թե՝ ոչ, Տիգրան Բալայանը չասաց, միայն հայտնեց, որ ռազմական դաշինքի քարտուղարը հենց այսօր կմեկնի Հայաստանից:
Հյուսիսատլանտյան դաշինքի ղեկավարի ժամանումն ու հանդիպումների մի մասի անցկացումը նախատեսված էին դեռ երեկ, սակայն հետաձգվեցին, ըստ պաշտոնական պարզաբանման, «տեխնիկական պատճառներով»։


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում