The Economist. Շվեյցարիան ամենամրցունակ և ամենաառողջ պետությունն է
Աշխարհ
Համաշխարհային տնտեսական ֆորումի՝ վերջերս անցկացրած հետազոտությունների արդյունքում 144 երկրների մեջ Շվեյցարիան ճանաչվել է ամենամրցունակ և ամենաառողջ պետությունը: Երկրորդ տեղում Սինգապուրն է, որը շատ քիչ է զիջում Շվեյցարիային:
Շվեդիան զբաղեցրել է երրորդ տեղը՝ հետ մղելով Ֆինլանդիային, քանի որ Ֆինլանդիայի տնտեսությունը անկում է ապրում այն դեպքում, երբ Շվեդիան գնալով ծաղկում է:
Մեծ տնտեսություն ունեցող երկրներից Չինաստանն ու Բրազիլիան նույնպես հայտնվել են լավագույն տասնյակում՝ գրանցելով աճի միտում:
Զարմանալի անկում է արձանագրվել ԱՄՆ-ի տնտեսությունում, որն արդեն չորրորդ տարին է, ինչ ցածր է համաշխարհային վարկանշային աղյուսակներում: Վարկանշային աղյուսակները կազմվում են՝ հիմնվելով այնպիսի չափանիշների վրա, ինչպիսիք են՝ կապիտալի առկայություն, աշխատուժի ճկունություն, տնտեսական կայունություն, ենթակառուցվածքներ և հասարակական ծառայություններ:
Հունաստանը զբաղեցնում է 96-րդ հորիզոնականը:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ