Հրթիռակոծվում է Ստեփանակերտը, այդ թվում՝ Շուշիից. Դավիթ Բաբայան
Արցախ«Ես ասում եմ հետևյալը՝ Շուշին պատերազմական թատերաբեմի է վերածվել, ով ոնց ուզում է թող հասկանա, ա՛յս է իրավիճակը։ Հիմա, հասկանում եք, չէ՞, ինչ է դա նշանակում․ պատերազմական ակտիվ գործողությունների տարածք է դարձել Շուշին, և մայրաքաղաք Ստեփանակերտը հրթիռակոծվում է տարբեր ուղղություններից, այդ թվում՝ նաև «թատերաբեմից»»,- Yerevan.Today ին Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը։