Ալիևը հայտարարել է, որ Թուրքիան և Ռուսաստանը համատեղ խաղաղապահ գործունեություն են իրականացնելու ԼՂ-ում
Ադրբեջան
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պատմական է անվանել Ռուսաստանի Դաշնության, Ադրբեջանի և Հայաստանի հայտարարությունը Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ: Այս մասին հաղորդում է Ռիա նովոստին:
«Ռուսաստանը հատուկ դեր ունի ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում, նրա դերը տարածաշրջանում հետագա գործունեության մեջ նշանակալի կլինի»,- ասել է Ալիևը:
Ադրբեջանի նախագահը նշել է, որ Թուրքիան և Ռուսաստանը համատեղ խաղաղապահ գործունեություն են իրականացնելու Ղարաբաղում:
Կարդացեք նաև` Համատեղ հայտարարությունը՝ հրադադարի կնքման պայմանների մասին


















































Ամենադիտված
Ով էր Ռուսաստանում բանջարեղենի շուկաները վերահսկող «օրենքով գողը», որի գլխի համար որս էին հայտարարել. Lenta.ru