«Չեմպիոնների լիգան»՝ արդեն առանց «Մանչեսթեր Յունայթեդի» (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Տեսանյութեր
Ավարտվեց «Չեմպիոնների լիգայի» խմբային փուլը։ Այսօր վերջին չորս խմբերի թիմերը վերջնականապես վճռեցին փլեյ-օֆֆի մասնակիցներին։ Խմբային փուլի իրենց վերջին հանդիպումներն անցկացրին A, B, C, D խմբերում ընդգրկված թիմերը։
A խմբում եզրափակչում իր տեղն ապահոված Մյունխենի «Բավարիան» հյուրընկալվելիս 2։0 հաշվով զիջեց «Մանչեսթեր Սիթիին»՝ վերջինիս հնարավորություն տալով մրցելույթները շարունակել «Եվրոպայի լիգայում»։ Խմբի երկրորդ խաղում «Վիլյառեալը» հյուրընկալեց «Նապոլիին» և երկու գնդակ ընդունեց սեփական դարպասը՝ պարտվելով 0։2 հաշվով։
B խմբում Մոսկվայի «ԲԿՄԱ»-ն հյուրընկալվեց «Ինտերին» և հաղթեց 1։2 հաշվեվ։ Զուգահեռ ընթացող «Լիլ»-«Տրաբզոնսփոր» հանդիպման ոչ-ոքի արդյունքը, գումարվելով «Ինտերի» նկատմամբ տարած հաղթանակին, փլեյ-օֆֆում պայքարը շարունակելու հնարավորություն տվեց մոսկովյան ակումբին։
C խմբում շվեյցարական «Բազելը» սեփական հարկի տակ անսպասելի հաղթանակ տարավ աշխարհի ուժեղագույն ակումբներից մեկի՝ «Մանչեսթեր Յունայթեդի» նկատմամբ 2։1 հաշվով։ Այս պարտությունը «Մանչեսթերին» պայքարելու ասպարեզ թողեց «Եվրոպայի լիգայում». թիմը փլեյ-օֆֆ չանցավ։ «Բենֆիկան» խմբի մյուս խաղում նվազագույն հաշվով առավելության հասավ «Օցելուլ Գալացի» հանդեպ։
D խմբում գրանցվեց խմբային փուլի միակ 100%-անոց արդյունքը։ Եզրափակիչ փուլում վաղուց իր տեղն ապահոված Մադրիդի «Ռեալը» ոչ հիմնական կազմով հյուրընկալվեց հոլանդական «Այաքսին» և երեք անպատասխան գնդակ ուղարկեց տանտերերի դարպասը։ Գոլերի հեղինակ դարձան Կալյեխոնը (2 գնդակ) և Իգուաինը։ Թիմը 6 խաղից հետո վաստակեց 18 միավոր։ Այս խմբի մյուս խաղում գրանցվեց տուրի ամենամեծ հաշիվը։ Լիոնի «Օլիմպիկը» հյուրընկալվեց Զագրեբի «Դինամոյին» և քար քարի վրա չթողեց։ Առաջինը գնդակ ընդունելով սեփական դարպասը՝ «Լիոնը» վրեժխնդիր եղավ 7 գնդակով։ Գոմիսն իր հաշվին պոկեր գրանցեց, մեկական գոլի հեղինակ դարձան Լոպեսը, Բրիանն ու Գոնալոնը։
A խումբ
«Բավարիա»-13
«Նապոլի»-11
«Մանչեսթեր Սիթի»-10
«Վիլյառեալ»-0
B խումբ
«Ինտեր»-10
«ԲԿՄԱ»-9
«Տրաբզոնսփոր»-8
«Լիլ»-6
C խումբ
«Բենֆիկա»12
«Բազել»-10
«Մանչեսթեր Յունայթեդ»-9
«Օցելուլ Գալաց»-0
D խումբ
«Ռեալ»-18
«Լիոն»-8
«Այաքս»-8
Զագրեբի «Դինամո»-0


















































Ամենադիտված
Լքված նորածնի ծնողները հայտնաբերվե՞լ են․ ինչ է հայտնում ՔԿ-ն