Անկարան մասնակցելու է Ղարաբաղում հրադադարի ռեժիմի վերահսկմանը․ Թուրքիայի ԱԳՆ
Արտաքին Քաղաքական
Թուրքիայի արտգործնախարար Մեվլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Թուրքիան մասնակցելու է Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի վերահսկմանը, հայտնում է ՌԻԱ Նովոստին: «Այժմ քննարկում է գնում հրադադարի ռեժիմի դիտարկման ու վերահսկման վերաբերյալ: Բայց հրադադարի ռեժիմի վերահսկման ամբողջ գործընթացը կիրականացվի համատեղ, և հետագայում նույնպես մենք կլինենք Ադրբեջանի կողքին», - ասվում է հաղորդագրության մեջ: Նախարարը հավելել է, որ համաձայնագրով Լեռնային Ղարաբաղի յոթ շրջաններ «ամբողջությամբ կփոխանցվեն Ադրբեջանին, որոնցից չորսը արդեն գտնվում են նրա վերահսկողության տակ»:
Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ կողմերը համաձայնության չեն եկել Լեռնային Ղարաբաղում թուրք խաղաղապահների հարցում:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)