«Չորրորդ ինքնիշխանություն». Իգնոր՝ Քլոսին
Հայկական Մամուլ
Թերթը գրում է. ««ՉԻ» տեղեկություններով՝ վերջին շրջանում բավականին լարված հոգեվիճակում է գործարար, ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Աշոտ Արսենյանը, որին հայ հասարակությունը ավելի շուտ ճանաչում է մականունով՝ «Քլոս»: «Ջերմուկ» հանքային ջրերի սեփականատեր, որն ԱԺ պատգամավոր էր դարձել հենց Ջերմուկի տարածաշրջանից, ասում են, կորցրել է վստահությունը ոչ միայն ընտրողների շրջանակներում, այլ նաև այն մարդկանց, որոնք «սատարել» են Աշոտ Արսենյանին: Խոսքը մեծամասնական պատգամավորի ընտրատարածքն ընդգրկող Ջերմուկի հարակից գյուղերի գյուղապետների մասին է: Թե ինչն է եղել պատճառը, որ նրանք այստեղ-այնտեղ հրապարակային խոստանում են, որ կարող են խոսել ընդդեմ Աշոտ Արսենյանի, «ՉԻ»-ն կփորձի առաջիկայում պարզել: Միայն ավելացնենք, որ համառորեն չեն դադարում խոսակցություններն այն մասին, որ Սերժ Սարգսյանի՝ անցանկալի պատգամավորների ցուցակում «Քլոսը» վերջիններից չէ: Իսկ սա նշանակում է, որ Արսենյանի՝ ԱԺ պատգամավոր դառնալու շանսերն, ըստ էության, զրոյի սահմանագծին են մոտենում: Թե ում է փորձելու այս տարածքից պատգամավոր դարձնել ՀՀԿ-ն, դեռևս որոշված չէ»:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ