Volkswagen-ը ցանկանում է չինական ծրագրային տեխնոլոգիաները Եվրոպայում կիրառել Եթովպիայում չորս օրվա ընթացքում այրել են 20 տուն և սպանել 60 քրիստոնյայի Վաղը կդադարեցվի Լոռու մարզի՝ Այգեհատ և Օձուն գյուղերի ջրամատակարարումը Repubblica. Իտալիան գրեթե մեկ տարի ռազմական օգնություն չի ուղարկել Ուկրաինային «Տիեզերական մեդուզա» Չինաստանի երկնքում․ ինչ է տեղի ունեցել հրթիռի արձակումից հետո Սաուդյան Արաբիայի հակաօդային պաշտպանության ուժերն Էր Ռիադի ուղղությամբ արձակված հրթիռներ են խոցել Գեղարքունիքում «BMW»-ի վթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 26-ամյա կինը մահացել է Տանզանիան վերջին տասը տարվա ընթացքում առաջին անգամ բնական գազի նոր պաշարներ է հայտնաբերել Եթե Զելենսկին ցանկանում է Պուտինի հետ ուղիղ բանակցություններ, թող գա Մոսկվա․ Ուշակով Իլոն Մասկի մասին ֆիլմը կինոթատրոններում հավաքել է ընդամենը 572 հազար դոլար 2027 թվականը ամեն ինչ կփոխի. ի՞նչ կբերի Հրե Այծի տարին և ինչի՞ պետք է պատրաստվել Ճակատագիրը անակնկալ է պատրաստել. 2 կենդանակերպի նշանների նոյեմբերին անհավանական վերելք է սպասվում 

ՀՀ նախագահի եղբայրը բիզնես չունի

Հայկական Մամուլ


Սերժ Սարգսյանի եղբայրը՝ Սիրիայում ՀՀ նախկին դեսպան, այժմ հատուկ հանձնարարություններով դեսպան Լևոն Սարգսյանը պնդում է, որ բիզնես չունի և կապ չունի ՀՀ-ում գումարներ կորցրած սփյուռքահայ ներդրողների հետ:

Սիրիայում ՀՀ նախկին դեսպանը նաև հայտարարում է, թե սիրիահայերի համար ամեն ինչ արվում է, ու «եթե այդ երկրում քաղաքացիական պատերազմ է, ինչ կարող ենք անել մենք»:

Երեկ Լևոն Սարգսյանն ուղեկցում էր Իրաքի պատվիրակությանը ԱԺ-ում: Ստորև ներկայացնում ենք «ժամանակի» զրույցը Լևոն Սարգսյանի հետ:

-Պրն. Սարգսյան, որպես Սիրիայում ՀՀ նախկին դեսպան և այժմ հատուկ հանձնարարություններով դեսպան, բավարար համարու՞մ եք այն ջանքերը, որ կիրառվում են, երբ պետական միջամտություն չկա, «Արմավիան» դադարեցրել է չվերթները և սիրիահայերը, փաստորեն, կրակի բերանին են, այն դեպքում, երբ անընդհատ սփհուռքահայերին ասում ենք' եկեք Հայաստան, ներդրումներ արեք, և այլն:

-Իհարկե, մենք ասում ենք' եկեք Հայաստան և ասելու ենք, Հայաստանը յուրաքանչյուր հայի հայրենիքն է և ոչ միայն ներդրումների համար: Իհարկե, նաև ներդրումների իմաստով: Ինչ վերաբերում է թե համարյա պետական միջամտություն չկա, պետությունը չի աշխատում, ես բացարձակ համաձայն չեմ դրա հետ: Հայաստանի կառավարությունն իր բոլոր հնարավորություններյ օգտագործում է սիրիահայությանը օգտակար լինելու և օգնելու համար:

-Իսկ ի՞նչ է անում կառավարությունը, գոնե այս պահին կոնկրետ ոչինչ չի արվում:

-Թույլ տվեք շարունակել. «Արմավիան» չվերթները դադարեցրել է միայն այն պարզ պատճառով, որ Սիրիայի ազատ բանակը հայտարարել է որ սկսելու է խփել յուրաքանչյուր ինքնաթիռ անկախ տեսակից' լինի ռազմական, թե քաղաքացիական:

-Միգուցե պետությունը պետք է բանակցե՞ր, որ այդ ինքնաթիռներին հարված չլիներ: Հիմա ի՞նչ անենք, թողնենք այդ մարդիկ մեռնե՞ն այնտեղ:

-Ո'չ, մենք չենք թողնում, որ այդ մարդիկ մեռնեն, անընդհատ կապի մեջ են:

-Բայց արդեն թողել ենք, պրն. Սարգսյան արդեն մահանում են:

-Չենք թողել, ո՞վ է ասում Ձեզ:

-Օրերս մի հայ կին մահացավ, երեք հայ վիրավոր են:

-Այո, երեք հոգի վիրավոր են, մի կին մահացել էր: Ընդհանուր դա հայերի դեմ ուղղված բան չի եղել:

-Բայց ինչպե՞ս կարող էր հայերի դեմ ուղղված լիներ:

-Իսկ ինչու չէր կարող որ: Փառք Աստծո, առայժմ նման բան չկա, և ես հուսով եմ, որ հայերի դեմ ուղղված կոնկրետ քայլեր չեն լինելու:

-Սակայն ընդհանուր քայլերի համատեքստում հայերը զոհվում են: Դա է խնդիրը:

-Հայերն այդ երկրի քաղաքացիներն են, և մենք մեր բոլոր ջանքերը գործադրում ենք, որ կարողանանք օգտակար լինել և բավականին արդեն օգտակար ենք եղել: Մոտ երկու-երեք ամիս առաջ «Արմավիայի» չվերթները չկային, և ՀՀ կառավարության ջանքերի շնորհիվ է, որ վերականգնվել են, իսկ այս պահին Հայաստանում բավականին սիրիահայ երեխաներ կան: Մենք չենք կարող մեզ վրա այդ պատասխանատվություն վերցնել, ինքնաթիռներ ուղարկել, ու հանկարծ ինչ-որ մի բան պատահի:

-Եթե Հայաստանը պետական մակարդակով ինչ-որ քայլեր փորձեր անել, ինձ թվում է, շատ ավելի արդյունավետ կլիներ, և այդ մարդկանց անվտանգությունն ապահոված կլիներ:

-Ես Ձեզ հավատացնում եմ, որ բոլոր քայլերն արվում են...Այս պահին ես տեղեկություն ունեմ, որ արդեն առավոտից Հալեպում 50-70 զոհ է եղել: Ես չգիտեմ քանի հայեր են եղել: Եթե այդ երկրում քաղաքացիական պատերազմ է, ինչ կարող ենք անել մենք: Ինչ-որ հնարավոր է' մենք անում ենք այն, ինչ մեզանից կախված է:

-Ասել է, թե եթե Ազատ բանակը շարունակի հայտարարել, որ գնդակոծելու է ինքնաթիռները այդպես էլ չի՞ լինելու Սիրիայի հետ:

-Իսկ ինչու՞ չի լինելու, լինելու է, մենք ուղղակի այս պահին երևի մի քանի օր կհամբերենք, տեսնենք, ինչ է կարող է մարդիկ հայտարարեն, որ թույլ են տալիս քաղաքական ավիացիայի չվերթներ կատարել: Եթե դա չլինի, մենք աշխատում ենք այլ ճանապարհի վրա, և անպայման կօգնենք:

-Որպես հատուկ հանձնարարություններով դեսպան, ի՞նչ եք Դուք կոնկրետ անում:

-Ինչ-որ հանձնարարում է նախագահը և նախարարը:

-Պրն. Սարգսյան, այ Դուք խոսեցիք ներդրումների մասին, խրախուսու՞մ եք ներդրումները, սփյուռքահայերին ասում եք, որ գան ներդրումներ անեն:

-Ես չեմ խրախուսում, դա Հայաստանի պետական քաղաքականությունն է:

-Վերջին շրջանում կան դրսի ներդրողներ, որ ասում են, թե Ձեզ պայմանավորվածություն են ունեցել ու իրենց խաբել են Հայաստանում:

-Դուք էլ ասեք, ուրիշ բան չունեմ ասելու:

-Այդ մարդիկ կոնկրետ ասում են, որ Դուք հրավիրել եք, Ձեզ հետ պայմանավորվածություն է եղել և այստեղ միլիոնավոր դոլարներ են կորցրել:

-Այդ բանը ցանկացած մարդ կարող է ասել: Ես էդ մարդուն ո’չ հրավիրել եմ, ո’չ էդ մարդու հետ գործարքի մեջ եմ մտել:

-Այդ դեպքում ինչու՞ է Ձեր անունը շոշափվում և ոչ մեկ ուրիշի:

-Ինչու, մի քանի հոգու անուն էլ է տալիս:

-Դուք, օրինակ, կառուցապատող Վլադ Մանգասարյանին ճանաչու՞մ եք:

-Վաղուց, երբ ես դեռ Հալեպում գլխավոր հյուպատոս էի, ինքը Պետրոս Տեր-Պետրոսյանի գլխավորած պատվիրակության եկել էր Հալեպ և ծանոթացել էին:

-Իսկ գոնե հետևու՞մ եք, որ այդ դատական պրոցեսներում արդարությունը գործի:

-Ես կատարում եմ ծառայողական պարտականությունս: Ես ո’չ դատախազ եմ, ո’չ դատավոր, որ հետևեմ դատական պրոցեսներին:

-Ձեր հասցեին է մեղադրանք հնչում, ասում են' Դուք էլ փայաբաժին ունեք այդ բիզնեսներում:

-Թող ասեն, թող ապացուցեն: Ես դեսպան եղած ժամանակ, իհարկե, բավական մարդկանց խրախուսել եմ, և էդ մարդիկ կան, կարող եք իրենց հարցնել' ես փայաբաժին ունե՞մ իրենց հետ, թե՞ չէ:

-Ասում են' նույնիսկ բնակարաններ են նվիրել Ձեզ:

-Ու՞ր է, իմ բնակարանն իրե՞նք են նվիրել: Կասկածում եմ:

-Անդրադառնանք նախագահական ընտրություններին: Եթե Ձեր եղբայրը չընտրվի, Ձեր գործունեությունը, Ձեր բիզնեսը Հայաստանում կարծում եք վտանգվա՞ծ կլինի:

-Ի՞նչ բիզնես: Դուք պրովոկացիա՞ եք անում: Ես ասեցի' ես բիզնես չունեմ, պետական ծառայող եմ: Իսկ մինչև իմ եղբոր նախագահ լինելը ես եղել եմ պետական ծառայող, հիմա էլ պետական ծառայող եմ և դիվանագիտականբ ծառայության մասին օրենքով մինչև 67 տարեկան դառնալը կարող եմ աշխատել և պիտի աշխատեմ:

-Ասել է թե' անկախ ամեն ինչից շարունակելու՞ եք աշխատել:

-Իհարկե, 67 տարեկանում թոշակի կգնամ:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Volkswagen-ը ցանկանում է չինական ծրագրային տեխնոլոգիաները Եվրոպայում կիրառելԵթովպիայում չորս օրվա ընթացքում այրել են 20 տուն և սպանել 60 քրիստոնյայիՎաղը կդադարեցվի Լոռու մարզի՝ Այգեհատ և Օձուն գյուղերի ջրամատակարարումըRepubblica. Իտալիան գրեթե մեկ տարի ռազմական օգնություն չի ուղարկել Ուկրաինային«Տիեզերական մեդուզա» Չինաստանի երկնքում․ ինչ է տեղի ունեցել հրթիռի արձակումից հետոՍաուդյան Արաբիայի հակաօդային պաշտպանության ուժերն Էր Ռիադի ուղղությամբ արձակված հրթիռներ են խոցելԳեղարքունիքում «BMW»-ի վթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 26-ամյա կինը մահացել էՏանզանիան վերջին տասը տարվա ընթացքում առաջին անգամ բնական գազի նոր պաշարներ է հայտնաբերելԵթե Զելենսկին ցանկանում է Պուտինի հետ ուղիղ բանակցություններ, թող գա Մոսկվա․ Ուշակով Իլոն Մասկի մասին ֆիլմը կինոթատրոններում հավաքել է ընդամենը 572 հազար դոլար2027 թվականը ամեն ինչ կփոխի. ի՞նչ կբերի Հրե Այծի տարին և ինչի՞ պետք է պատրաստվել Ճակատագիրը անակնկալ է պատրաստել. 2 կենդանակերպի նշանների նոյեմբերին անհավանական վերելք է սպասվում Ֆինլանդիայի նախագահը պատմել է Պուտինի հետ հեռախոսազրույցի նախապատրաստման մասին Կոնգոյում ավելի քան 10 000 մարդ է վարակվել էբոլայով, նրանց գրեթե կեսը մահացել էՌուսաստանն ու Իրանը պայմանագրեր են կնքել 8 ատոմային էներգաբլոկի կառուցման վերաբերյալԹրամփը խոստացել է ճանաչել Կոնգրեսի ընտրությունների արդյունքները, եթե դրանք արդար լինեն ՀՀ խաղաղության ձգտումը համահունչ է տարածաշրջանի մյուս երկրների նպատակներին․ Իտալիայում ՀՀ դեսպանՆԳՆ-ն հորդորում է ձմեռային անվադողեր ձեռք բերել Քասախ գյուղում գnղություններ կատարած տղամարդը կալանավորվել էՆիդեռլանդների սաֆարի պարկում ընձառյուծը հոշոտել է 40 տարվա աշխատանքային փորձ ունեցող աշխատակցուհուն ՔՊ վարչության նիստում ամփոփվել են ՏԻՄ ընտրությունների արդյունքներըԵրեք տարի առանց ջրի, գազի ու էլեկտրականության․ Օլեշկիում հրադադար է սկսվելՓողոց ենք դուրս գալու մեկ անգամ ու վերջ. մեր ծրագրերի մասին նախապես չենք ասելու. Միքայելյան (տեսանյութ) Կոնգոյում ավելի քան 10 000 մարդ է վարակվել էբոլայով, նրանց գրեթե կեսը մահացել էԽամենեին հայտարարել է պատերազմի դադարեցման համար երկրի պայմանները կատարելու անհրաժեշտության մասինՀՀ ՆԳ նախարարն Իտալիայում հանդիպել է Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Մոլդովայի գործընկերների հետԸնտանեկան բռնության դեպքերում տուժողը չպետք է ստիպված լքի իր տունը․ ՆԳ նախարարՄբապեն ներողություն է խնդրել Չինաստանից Մաո Ցզեդունի մասին իր կատակի համարՌուսաստանը դեռ չի քննարկում, թե ով կներկայացնի Եվրոպան Ուկրաինայի շուրջ բանակցություններում․ ՈւշակովՀայաստանն ապամոնտաժելու են. Սահմանադրությունը փոխելու մասին (տեսանյութ) Պարոն Կարապետյան, բարեկամաբար տեղեկացնում եմ, որ Ձեզ խաբել են․ ՊապոյանՀՀ–ում հունվար-սեպտեմբերին գյուղատնտեսության ծավալը նվազել է 4.8 տոկոսով. վիճակագրական կոմիտեԿեղծ օգտահաշիվներ՝ ՔՏՀԱՏՄ ղեկավարի անունովՖրանսիացի դպրոցականները հրաժարվել են դադարեցնել բողոքները՝ չնայած կառավարության զիջումներինԻրանց երազած ընդդիմությունը երևի «Ենի Ադրբեջանն է», թո՛ղ բերեն, մրցեն իրար հետ․ ԱբովյանՆեյմարը հեռացվել է խաղադաշտից՝ ձեռքով բերանը փակելու համարՀաքերները կոտրել են Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնիի էլեկտրոնային փոստըՀայաստանը՝ բնության պահպանությանն ուղղված ներդրումների ներգրավման ճանապարհինԼավրովը ռուսական դիզվառելիքի գործարքը ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև համարել է գործնական պայմանավորվածությունԹրամփին մեղադրել են բռնաբարության մեջ«Թրամփի որդու որսը Պուտինի մերձավորի հետ և ՀՀ քաղաքական աղմկահարույց լուրերը» (տեսանյութ) Շուրջ 60 միլիոն դրամի վնաս ջրային ռեսուրսներին․ ներկայացվել է հանցագործության մասին հաղորդում. ԲԸՏՄ Դուք չեք կարող հարգել ձեր որևէ մի այլախոհի անմեղության կանխավարկածը. Վարդևանյան (տեսանյութ) Հայաստան կժամանի Սլովենիայի արտաքին և եվրոպական գործերի նախարարըՏեղյակ չենք՝ քանի հայ է ձերբակալվել, դաշնային իշխանությունները մեզ հետ չեն համագործակցում. Գլենդելի քաղաքապետ Մաքուր Սևան՝ ապագա սերունդներին․ «Թովմասյան» հիմնադրամի բնապահպանական առաքելությունը (տեսանյութ) Մեղադրական վերդիկտ՝ դատավորին վիրավորելու համար մեղադրվող փաստաբան Ալեքսանդր Սիրունյանի նկատմամբՊուտինի խաղաղության պայմանը, Թուրքիայի դեմ դաշինքը․ աշխարհը նոր լարվածության շեմին (տեսանյութ) Պուտինի խաղաղության պայմանը, Թուրքիայի դեմ դաշինքը․ աշխարհը նոր լարվածության շեմին (տեսանյութ) Նիդերլանդները ողջունում է ՀՀ կառավարության ժողովրդավարական բարեփոխումների օրակարգը
Ամենադիտված