Հունգարիան արժե 2 միլիարդ, իսկ ՆԱՏՕ՞-ն. ուսանողներ
Հայաստան
Ավարտվեց ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդրես Ֆոգ Ռասմուսենի հանդիպումը ԵՊՀ ուսանողների և դասախոսների հետ: Ուսանողները քարտուղարին ճանապարհեցին սուլոցներով և ժողովրդա-հայրենասիրական երգերով։ Ուսանողներն այդ կերպ արտահայտեցին իրենց դժգոհությունը, ավելին՝ քարտուղարին տեղափոխող մեքենայի դիմաց այրեցին և տրորեցին մարդասպան Ռամիլ Սաֆարովի նկարը:
Ակտիվիստների ձեռքին կային պաստառներ տարբեր մակագրություններով՝ «Արյուն=նավթ», «Այդ ամենը նավթային քաղաքականության արդյունք է», «Օրենքը բոլորի համար է», «Հունգարիան արժե 2 միլիարդ, իսկ ՆԱՏՕ՞-ն», «Ամո՛թ», «Ադրբեջանը թքեց միջազգային հանրության վրա», «ՆԱՏՕ-ի դասընթացները վտանգավոր են մեր կյանքի համար», «Մենք ակնկալում ենք ՆԱՏՕ-ի արժանի գնահատականը»:


















































Ամենադիտված
4 ոչ աշխատանքային օր կլինի