Արտամետ գյուղի հիմնական դպրոցը կրելու է Գուրգեն Մարգարյանի անունը
Հայաստան
Արմավիրի մարզի Բաղրամյանի շրջանի Արտամետ գյուղի հիմնական դպրոցը Գուրգեն Մարգարյանի անվամբ կոչելու կապակցությամբ կառավարությունը համապատասխան փոփոխություն է կատարել իր նախկին որոշումներից մեկում, Արմավիրի մարզպետին հանձնարարել է փոփոխություն կատարել նաև «Արտամետի Գուրգեն Մարգարյանի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի կանոնադրության մեջ և ապահովել դրա պետական գրանցումը։
Իր ընդունած երկու որոշումներից առաջինի համաձայն կառավարությունը մոտ 92 մլն դրամ է հատկացրել Երևանի Ա.Մարգարյանի անվան N 29 ավագ դպրոցի հիմնանորոգումն ավարտելու նպատակին, երկրորդով Գեղարքունիքի մարզի Սոթքի միջնակարգ դպրոցի մասնաշենքերից մեկը նվիրաբերել գյուղական համայնքին՝ որպես մանկապարտեզ օգտագործելու պայմանով։
Իր նախապես ընդունած որոշումներից մեկում կատարելով փոփոխություններ և լրացումներ՝ գործադիրը ձեռնամուխ է լինում բարձրագույն կրթության բարեփոխման հիմնական ուղղություններից մեկը հանդիսացող ֆինանսավորման համակարգի բարեփոխմանը և ուսանողների ֆինանսական աջակցության համակարգի բարելավմանը։ Որոշումը միտված է նաև բարձրագույն կրթության մատչելիությանը ուսանողների աջակցության և ընտանիքների ապահովության գնահատման համակարգի միջոցով։


















































Ամենադիտված
Երևանի 3 վարչական շրջանում 36 ժամ ջուր չի լինի