«Երկիր». Դե՞մ, թե՞ կողմ
Հայկական Մամուլ
«Մեր քաղաքական համակարգի, նաև ողջ հասարակության մեջ այդպես էլ չձևավորվեցին գաղափարախոսական և արժեքային հստակ համակարգեր։ Դրանց բացակայության պայմաններում կուսակցությունները դադարում են ներկայացնել հասարակության տարբեր շերտերը՝ վերածվելով ընդամենը որոշակի շահերով իրար կապված մարդկանց «թայֆաների»։ Այստեղ աշխատում է մեկ ընդհանուր տրամաբանություն, որը բարձրաձայնվել է իշխանության կողմից բազմաթիվ անգամներ, թեկուզ՝ «պոլի փետ, բայց ՀՀՇ–ից», «ով ուզում է լինի, միայն թե ՀՀԿ–ից լինի»։ Ցավոք, այս մտայնությունը արտահայտվում է նաև ընդդիմության մեջ։ «Արմատականները» բազմաթիվ անգամներ հայտարարել են՝ «ով մեզ հետ չի՝ թշնամի է, կեղծ ընդդիմություն է»։ Ցավոք, նույն մտայնությունը դրսևորվեց նաև ԱԺ նախագահի վերջին ընտրությունների ժամանակ՝ «Ժառանգության» մեջ, որը, առանց որևէ մեկի հետ խորհրդակցելու, առաջադրեց թեկնածու և հետո սկսեց զարմանալ, թե նրան ձայն չեն տվել միայն այն «արժանիքի» համար, որ ընդդիմադիր է։ Հակառակորդից գաղափարական տարբերության բացակայությունը միշտ բերում է նրան, որ փորձում են նույն հակառակորդին ներկայացնել որպես թշնամի։ Իսկ դա հաճախ հանգեցնում է ողբերգական հետևանքների։ Ապացույցը՝ մարտի 1-ի դեպքերը։
Փաստորեն վերջին 20 տարում ցավալիորեն բոլոր ընտրություններում գերակայող նպատակը մեկն է՝ ինչպես անել, որ ընտրողը դեմ քվեարկի հակառակորդին։ Այնինչ, կա շատ ավելի կարևոր մեկ այլ հարց. ի՞նչպես անել, որպեսզի քվեարկողը ընտրի քեզ»,– վերլուծում է «Երկիր»–ը։


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ