Անկարան ԼՂ հակամարտության կարգավորման կենտրոնում է` ինչպես հողի վրա, այնպես էլ բանակցային սեղանին. Հուլուսի Աքար
Արտաքին Քաղաքական
Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտարարել է, թե Անկարան Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման կենտրոնում է` ինչպես հողի վրա, այնպես էլ բանակցային սեղանին: Այս մասին հաղորդում է Ռիա Նովոստին:
Նա նաև նշել է, որ Ռուսաստանն ու Թուրքիան նոյեմբերի 13-ին կքննարկեն Ղարաբաղի վերաբերյալ համաձայնագրի մանրամասները:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Թուրքիայի խաղաղապահ առաքելության ներկայացուցիչները չեն ուղարկվի Լեռնային Ղարաբաղի տարածք:
Լավրովը հայտնել էր, որ Թուրքիայից դիտորդների շարժի սահմանները կսահմանափակվեն Ադրբեջանում տեղակայված Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի վերահսկման ռուս-թուրքական կենտրոնի կողմից:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)