Պուտինը նշել է Ղարաբաղում խաղաղ կյանքին վերադառնալու կարեւորությունը
Արտաքին Քաղաքական
Շատ կարեւոր եւ ակտուալ է Լեռնային Ղարաբաղում խաղաղ կյանքին վերադառնալուն աջակցություն ցուցաբերելու հարցը: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Շատ կարեւոր է, որպեսզի Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ռազմական գործողությունների հետեւանքով տուժած բնակչությունը վերադառնա խաղաղ կյանքին»,-ասել է Պուտինը ԼՂ-ում հումանիտար հարցերի լուծման վերաբերյալ խորհրդակցության ժամանակ:
Խորհրդակցությանը մասնակցել են ՌԴ ՊՆ ղեկավար Սերգեյ Շոյգուն, ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը, ՌԴ ԱԴԾ ղեկավար Ալեքսանդր Բորտնիկովը, ՌԴ ԱԻՆ ղեկավար Եվգենի Զինիչեւը:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)