ԼՂ հարցում ՌԴ ունեցած դիրքորոշումը վերջին 4,5 տարվա ընթացքում ոչ մի փոփոխություն չի կրել. Փաշինյան
Արտաքին Քաղաքական
Ղարաբաղի հարցում ՌԴ ունեցած դիրքորոշումը վերջին 4,5 տարվա ընթացքում ոչ մի փոփոխություն չի կրել, վստահաբար: Այս մասին Հանրայինի եթերում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով՝ այսօրվա իրողություններում կան նաև այդ պատկերացումներին համապատասխան իրողություններ, մասնավորապես՝ ռուսաստանցի խաղաղապահների ներկայությունը։
«Մենք չենք խոսում Հայաստանի և Ռուսաստանի իշխանության միջև հարաբերությունների մասին, մենք խոսում ենք ԼՂ հարցում ՌԴ-ի ունեցած դիրքորոշումների մասին։ Այս պարագայում դրանք, միանշանակ, չեն կապակցվում: ՀՀ և ՌԴ իշխանությունների միջև կան, եղել են և կլինեն նորմալ աշխատանքային հարաբերություններ։ Այս պահին մեր հարաբերությունները ՌԴ նախագահի հետ աշխատանքային են, շատ լավ»,- հայտնեց Փաշինյանը:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)