ԱԺ հայտարարությունը կհրապարակվի ԱՄՆ Կոնգրեսի նիստում
ԱՄՆ
ՀՀ ԱԺ հայտարարությունը կհրապարակվի ԱՄՆ Կոնգրեսի առաջիկա նիստում: Այս մասին այսօր ՀՀ ԱԺ նախագահի հետ հանդիպմանը հայտարարել է ԱՄՆ Ներկայացուցիչների Պալատի Արտաքին հարաբերությունների Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ենթահանձնաժողովի նախագահ, կոնգրեսական Դեն Բարթոնը։ ԱՄՆ կոնգրեսականը դատապարտել է Հունգարիայի եւ Ադրբեջանի «աննախադեպ արարքը»՝ հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարած Ռամիլ Սաֆարովին Հունգարիայի իշխանությունների կողմից Ադրբեջանին փոխանցելն ու Ադրբեջանի իշխանությունների կողմից ներում շնորհելը։
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաև ԼՂ հակամարտության կարգավորման խնդրին, հայ-թուրքական հարաբերություններին և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)