Ամենայն Հայոց կաթողիկոսը կմեկնի Ֆրանսիա
Հայաստան
Վաղը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը եռօրյա հովվապետական այցով կմեկնի Նիս. այս մասին տեղեկացնում է Մայր Աթոռ սուրբ Էջմիածինը:
Վեհափառ հայրապետին կուղեկցեն ԱՄՆ արևմտյան հայոց թեմի առաջնորդ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը, Մեծ Բրիտանիայի հայոց թեմի առաջնորդ Տ. Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանը, Տ. Շահե աբեղա Անանյանը՝ որպես ավազանակիր, և կաթողիկոսական գրասենյանի քարտուղար Տ. Ադամ քահանա Մակարյանը:
Այցի ընթացքում կաթողիկոսը հանդիպումներ կունենա Նիսի քաղաքային և նահանգային իշխանությունների և Նիսի ծխական վարչության անդամների հետ: Սեպտեմբերի 9-ին կմատուցվի հայրապետական պատարագ:


















































Ամենադիտված
4 ոչ աշխատանքային օր կլինի