Հայաստանի տարածքով դեպի Ադրբեջան տարանցիկ ուղի կստեղծվի, որը չի կարող բերել տարածաշրջանում աշխարհաքաղաքակա փոփոխության․ Իրանի ԱԳՆ
Արտաքին Քաղաքական
Իրանի տարանցիկ ուղիները դեպի Հայաստան և Ադրբեջան չեն փոխվի: Այս մասին հայտարարել է Իրանի Իսլամական Հանրապետության փոխարտգործնախարար Աբբաս Արաքչին IRNA պետական գործակալությանը տված հարցազրույցում:
«Ցավոք, սոցցանցերը ապատեղեկատվություն են տարածում, թե ինչպիսի միջանցք է ստեղծվում Հայաստանում կամ նույնիսկ Իրանում, որը կարող է բերել տարածաշրջանի աշխարհաքաղաքական փոփոխության: Սա սկզբունքորեն անիրատեսական է և արվում է հատուկ քաղաքական և քարոզչական նպատակներով», - ասել է Արաքչին: «Իրանի և Հայաստանի սահմանի երկայնքով աշխարհագրական գոտի ստեղծելու լայնորեն քննարկված հարցը բոլորովին անհիմն է», - ասել է նա:
«Լեռնային Ղարաբաղում հրադադարի պայմանագիրը վերաբերում է Նախիջևանից դեպի Ադրբեջան Հայաստանի տարածքով ավտոմոբիլային միջանցքի կամ, ավելի ճիշտ, տարանցիկ երթուղու ստեղծմանը, որի անվտանգությունը երաշխավորելու է Ռուսաստանը, և հստակ երթուղին դեռ հայտնի չէ», - շեշտել է փոխնախարարը:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)