Ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի
Հասարակություն
Հանրապետության տարածքում սեպտեմբերի 7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 8-ին` օրվա երկրորդ կեսին, առավելապես հյուսիսային շրջաններում, 9-11-ին՝ ժամանակ առ ժամանակ, շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: Քամին` հարավ-արևելյան 3-8մ/վրկ, 8-11-ին ամպրոպների ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 7-ին կբարձրանա 2-4, 8-11-ին՝ ցերեկը աստիճանաբար կնվազի 7-8, Լոռիում, Տավուշում և Սյունիքում 12-14 աստիճանով:
Երևանում սեպտեմբերի 7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 8-ին երեկոյան ժամերին հնարավոր է, 9-11-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ,ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում 18-23մ/վրկ:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը