Հայաստանում տիրող իրավիճակը երկրի ներքին գործն է. Պուտին
Արտաքին ՔաղաքականՀայաստանում տիրող իրավիճակը երկրի ներքին գործն է, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ «Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերում:
«Ինչ վերաբերում է ներքաղաքական իրավիճակին, դա մեր գործը չէ, Հայաստանի գործն է: Հայաստանն անկախ, ինքնիշխան պետություն է, այս պետությունն իրավունք ունի որոշելու իր ներքին գործերը, ինչպես հարկն է»,-նշել է նա:
Լրագրողի հարցին, թե ինչ կլինի, եթե Հայաստանում իշխանությունը փոխվի և նրանք որոշեն չեղարկել նոյեմբերի 9-ին ձեռք բերված պայմանավորվածությունը, Պուտինը պատասխանեց․ «Դա ուղղակի ինքնասպանություն կլինի»։


















































Ամենադիտված
Ես տրամադրված եմ լքել ԱՄՆ–ն, Հայաստանը մեր ձեռքից գնում է․ Վարդան Ղուկասյան