Պուտինը մեկնաբանել է քննարկումները, թե ՀՀ-ում առկա իրավիճակի պատճառը ՌԴ-ի նկատմամբ Փաշինյանի դիրքորոշումն է
Արտաքին Քաղաքական
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը մեկնաբանել է քննարկումները, թե Հայաստանում ստեղծված իրավիճակի պատճառը Ռուսաստանի նկատմամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիրքորոշումն է։ ՌԴ նախագահը հարցին անդրադարձել է Россия 24 հեռուստաընկերության եթերում։
«Ես չեմ հասկանում, թե ինչ նկատի ունեն։ Հայաստանի հետ մեր փոխհարաբերություններում վերջին շրջանում ոչ մի յուրահատկություններ ես չեմ նկատում, այդ թվում՝ այն ժամանակահատվածում, երբ իշխանության է վարչապետ Փաշինյանը։ Այո, ես լավ հարաբերություններ ունեի նախորդ ղեկավարության հետ․․․ Սակայն դա ոչ մի կերպ չի ազդել մեր միջպետական կապերի վրա, որովհետև նաև մեր անձնական հարաբերությունները բավականաչափ վստահելի և կառուցողական են։ Դրա համար ինձ այդ ակնարկներն այնքան էլ հասկանալի չեն»,- ասել է ՌԴ նախագահը։


















































Ամենադիտված
Ես տրամադրված եմ լքել ԱՄՆ–ն, Հայաստանը մեր ձեռքից գնում է․ Վարդան Ղուկասյան