Միացյալ Նահանգները վիրտուալ դեսպանություն է բացել Իրանում
ԱՄՆ
Ինչպես հաղորդում է BBC–ն, Միացյալ Նահանգներն Իրանում վիրտուալ դեսպանություն է բացել, Իրանի ժողովրդի հետ առցանց կապ պահելու համար։
Կայքի շնորհանդեսի ժամանակ ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի Քլինթոնը ողջունել է այս նախագիծը և հայտարարել, որ Միացյալ Նահանգներն իրանցի ժողովրդի հետ շփվելու հնարավորությունները բաց է թողել ավելի քան 30 տարի Թեհրանում դիվանագիտական կորպուս չունենալու պատճառով։
Ենթադրվում է, որ առցանց դեսպանատունը տեղեկություններ կհաղորդի Իրանում մարդու իրավունքների պաշտպանության և ԱՄՆ–ում Իրանի քաղաքացիների կյանքի պայմանների մասին։
Վիրտուալ դեսպանության միջոցով հնարավորություն չի տրվում իրանցիներին ԱՄՆ մուտքի վիզա ստանալ. դրա համար Իրանի քաղաքացիները պետք է դիմեն երրորդ երկրներում գործող ԱՄՆ դեսպանություն։
Հիշեցնենք, որ վերջերս ԱՄՆ–ի պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները պատրաստվում է Իրանում բացել վիրտուալ դեսպանություն Իրանի քաղաքացիներին տեղեկություններ տրամադրելու համար։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)