Հյուսիսային Կորեան անցնում է ռուբլու
Աշխարհ
Հյուսիսային Կորեան մտադիր է սկսել ռուսական ռուբլի և չինական յուան կիրառել արտաքին առևտրային հաշվարկներում: Այդ մասին տեղեկացնում է հյուսիսկորեական Yonhap News գործակալությունը` հղում կատարելով Հյուսիսային Կորեայի արտաքին առևտրի նախարարի տեղակալ Սու Կիր Բոկայի խոսքերին: Ներկա դրությամբ Հյուսիսային Կորեայի կողմից արտաքին առևտրային նպատակներով կիրառվող պաշտոնական արժույթը համարվում է եվրոն, որին երկիրը դոլարից անցում է կատարել 2002թ.: Այսպիսով՝ Հյուսիսային Կորեան կմտնի այն երկրների ցանկ, որոնք առևտրային գործարքներում կիրառում են ռուբլին` որպես պաշտոնական արժույթ: Նշենք, որ նման կերպ են վարվում ՌԴ բազմաթիվ աշխարհաքաղաքական հարևան երկրներ: Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Հյուսիսային Կորեան որոշել է առևտրային բարեփոխումներ իրականացնել: Այժմ առևտրային և արտադրական ձեռնարկություններից կհավաքագրվի նրանց հասույթի ընդամենը 30%-ը: Նախկինում այդ ձեռնարկությունները պետությանն են հանձնել իրենց հասույթն ամբողջությամբ, իսկ աշխատավարձեր ստացել են պետբյուջեից: Ձեռնարկությունների ոլորտի նման բարեփոխումները միտված են աշխատակիցների հետաքրքրվածությունը բարձրացնելուն և ներդրումներն ակտիվացնելուն: Ստացվում է, որ ՌԴ-ն, շնորհիվ բազմաթիվ առևտրատնտեսական լծակների, այնուամենայնիվ կարողանում է մեծացնել իր ազդեցությունը տարածաշրջանում, ինչին նպաստում են նաև աշխարհատնտեսական վերջին զարգացումները:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ