«Հունգարական արդարադատությունը վաճառքի է հանված». ցույց՝ հունգարական դեսպանության առջև
Հայաստան
Սեպտեմբերի 6-ին Հաագայում՝ Հունգարիայի դեսպանության առջեւ, Հոլանդիայի Հայ Դատի հանձնախմբի նախաձեռնությամբ տեղի է ունեցել բողոքի ցույց, որին մասնակցել են հայ համայնքի ներկայացուցիչներն ու Սաֆարովի արտահանձման և ներման հարցերով անհանգստացած տեղացիները։ Վանկարկելով «Ամո՛թ, Հունգարիա»՝ բողոքի ակցիայի մասնակիցները պարզել են «Հունգարական արդարադատությունը վաճառքի է հանված», «Հունգարիան սոված է նավթի համար», «Ատելության հանցագործությունը վերածվել է հերոսական արարքի», «Ես Գուրգեն Մարգարյան եմ» վերտառություններով պաստառներ:
Հոլանդահայ համայնքի ներկայացուցիչների խումբը բողոքի նամակ է հանձնել Նիդերլանդներում Հունգարիայի դեսպանին, որում դատապարտում է հունգարական կառավարության որոշումը՝ պահանջելով քայլեր ձեռնարկել, որպեսզի Ադրբեջանը կատարի արտահանձնման պահանջները:


















































Ամենադիտված
4 ոչ աշխատանքային օր կլինի