ՀՀ-ն քննարկում է նոր ատոմակայանի հարցը. Պուտինը ինքն իրեն նվեր մատուցեց․ Զելենսկի Մեքսիկայի ռինգի ողբերգությունը, Aramco-ի հրդեհներն ու մերկ Թրամփի արձանը Շաքիի կրակոցը, Ալիևի նոր պահանջներն ու Մոսկվայի զգուշացումը․ ինչի՞ է գնում Երևանը Վարդաձորի դպրոցում միջադեպի վերաբերյալ տեսչական մարմնի կողմից նախաձեռնվել է վարչական վարույթ ՄԻՊ-ը Վարդենիսի խնամքի կենտրոնում մի շարք լուրջ խնդիրներ է արձանագրել Դատարանը Oragir News-ից և Հայկ Դեմոյանից պահանջել է հրապարակային ներողություն խնդրել Արայիկ Հարությունյանից Ազգային ժողովը հոկտեմբերի 12-ին կգումարի արտահերթ նիստ Ադրբեջանցի զինվորը հասավ հայկական տներ ու կրակեց․ սա՞ է սովորական հանցագործությունը Սահմանը խախտած ադրբեջանցին կդատապարտվի և պատիժը կկրի ՀՀ օրենքներին համապատասխան Հայաստանի երկու բռնցքամարտիկ հաղթեց մոլդովացի մրցակիցներին և դուրս եկավ քառորդ եզրափակիչ Փաշինյանի որոշմամբ Իրկուտսկից ժանտախտի ներբերման ռիսկի պատճառով հանձնաժողով է ստեղծվել Իշխանությունների հակառուսական խոսույթը չի բխում Հայաստանի քաղաքացիների շահերից. Քոչարյան 

Տեղի ունեցավ «Փոփոխվող աշխարհ. Հայացք Երեւանից» պարբերականի երկրորդ համարի շնորհանդեսը

Հասարակություն

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնում (ՌԱՀՀԿ) տեղի ունեցավ «Փոփոխվող աշխարհ. Հայացք Երեւանից» եռամսյա պարբերականի երկրորդ համարի շնորհանդեսը, որին ներկա էին փորձագետ-վերլուծաբաններ, լրագրողներ եւ հասարակայնության ներկայացուցիչներ:

Շնորհանդեսը բացեց եւ ներկաներին ողջունեց ՌԱՀՀԿ գործադիր տնօրեն Կարապետ Կալենչյանը:

Իր խոսքում ՌԱՀՀԿ գիտական տնօրեն, «Փոփոխվող աշխարհ. Հայացք Երեւանից» հանդեսի գլխավոր խմբագիր Մանվել Սարգսյանը նշեց, որ սույն թողարկումը գրեթե ամբողջությամբ նվիրված է ԱԺ 2012թ. մայիսի 6-ին տեղի ունեցած ընտրություններին առնչվող կարեւորագույն հանգրվանների ու անցքերի վերլուծությանը, ինչպես նաեւ հետընտրական Հայաստանի ներքաղաքական զարգացումների լուսաբանմանը: «Ի՞նչ նշանակություն ունեն, ընդհանրապես, ընտրությունները Հայաստանում, արդյո՞ք նոր իրավիճակ ստեղծվեց վերջին խորհրդարանական ընտրությունների արդյունքում, ի հայտ եկա՞ն արդյոք պայքարի նոր, արդյունավետ ձեւեր: Այս եւ նմանօրինակ շատ հարցերի պատասխաններ կարելի է գտնել մեր հանդեսի երկրորդ համարում»,- ասաց Սարգսյանը: Ըստ նրա, եթե երկրում չի գործում ազատ ընտրության մեխանիզմը, ապա կուսակցական գործունեությունը լիովին իմաստազրկվում է: Այս միտքն է նա զարգացրել համարում զետեղված իր հոդվածում:

Այնուհետեւ ելույթ ունեցան պարբերականի 2-րդ համարի հոդվածագիրներից Արմինե Ղազարյանը, Զարուհի Հովհաննիսյանը եւ Լուսինե Պետրոսյանը' ներկայացնելով իրենց հետազոտությունների հանգուցային դրույթները: Որոշ հարցադրումներով հանդես եկան ու հավելյալ պարզաբանումներ ստացան Սահմանադրական դատարանի գլխավոր մասնագետ, իրավաբան Լիաննա Մկրտչյանը, «Հայաստանի Հանրապետություն» թերթի մեկնաբան Էմմա Բեգիջանյանը, «Աշխարհն առանց արգելքների» ՀԿ իրավաբան Աշոտ Սարգսյանը, ՀՀ-ում Արցախի ներկայացուցչության քաղաքական բաժնի վարիչ Աշոտ Մելյանը, «Թրանսփերենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի մասնագետ Վախթանգ Սիրադեղյանը եւ «Արմինֆո» լրատվական գործակալության լրագրող Նանա Մարտիրոսյանը:

«Փոփոխվող աշխարհ»-ի հերթական թողարկումը բացվում է ՀՀ Սահմանադրական դատարանի անդամ Վալերի Պողոսյանի հարցազրույցով, որտեղ, ի մասնավորի, դիտարկվում են արդյունավետ կերպով իշխանություն ձեւավորելու կամ փոխելու' ՀՀ քաղաքացիների իրավունքի, մեզանում պատգամավորի ետկանչի մեխանիզմի, ինչպեսեւ հանրագրի (պետիցիայի) ինստիտուտի ներդրման եւ այլ հնարավորությունների հետ կապված հարցեր:

ԱԺ ընտրությունների հենքին լայնորեն արծարծվում են քաղաքական ուժերի ակնկալիքների, հետընտրական իրավիճակի մոդելավորման յուրահատկությունների ու ընտրությունների հոգեբանական նրբերանգների թեմաները: Կան կարեւոր անդրադարձներ ՀՀ-ում քաղաքական պայքարի ձեւերին եւ կուսակցական գործունեության տրամաբանությանը: Հատուկ բաժին է նվիրվում ԱԺ ընտրություններին աղերսվող փաստական նյութին' իրադարձությունների, տվյալների, դիտորդական արձագանքների եւ այլ գործընթացների ներկայացմանը:

Հիշեցնենք, որ ՌԱՀՀԿ-ի նոր հրատարակությունը նպատակ ունի տարածաշրջանային եւ համաշխարհային զարգացումների լույսով վերհանել այսօրվա ու վաղվա առանցքային խնդիրների, մարտահրավերների եւ հեռանկարների համայնապատկերը, առաջարկել թարմ գաղափարներ ու այլընտրանքային լուծումներ:

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնը 1994թ. հիմնադրել է ՀՀ առաջին արտգործնախարար Րաֆֆի Կ. Հովհաննիսյանը՝ արժանանալով հայաստանյան եւ Սփյուռքի աջակիցների լայն շրջանակների զորակցությանը: Հետեւելով համաշխարհային զարգացումներին, գիտելիքների հիմքեր խարսխելով, հանրության հետ երկխոսություն ծավալելով՝ Կենտրոնը հետխորհրդային տիրույթում հանդես է գալիս որպես երկրաքաղաքական ստեղծագործական մտածողություն ձեւավորող եւ միջազգային միջավայրի համապարփակ ընկալմանը նպաստող ուժ: Վերջին շրջանում Կենտրոնն առաջնահերթ տեղ է հատկացնում տարածաշրջանային անվտանգության ու համագործակցության, քաղաքացիական կրթության, պետության եւ ազգի համար վճռորոշ՝ ներքին ու արտաքին քաղաքականությունների կիրառական հետազոտությանը:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Լեհական դպրոցներից մեկում աշակերտը դանակով հարձակվել է մաքրուհու վրաՀՀ-ն քննարկում է նոր ատոմակայանի հարցը. Պուտինը ինքն իրեն նվեր մատուցեց․ Զելենսկի Մեքսիկայի ռինգի ողբերգությունը, Aramco-ի հրդեհներն ու մերկ Թրամփի արձանըՀարյուրից ավելի ուսանողներ շրջափակել են Փարիզի կաթոլիկ ինստիտուտը Շաքիի կրակոցը, Ալիևի նոր պահանջներն ու Մոսկվայի զգուշացումը․ ինչի՞ է գնում ԵրևանըՎարդաձորի դպրոցում միջադեպի վերաբերյալ տեսչական մարմնի կողմից նախաձեռնվել է վարչական վարույթԵվրահանձնակատար Շուիցան կոչ է արել ԵՄ-ին ուժեղացնել պայքարը անօրինական միգրացիայի դեմՄԻՊ-ը Վարդենիսի խնամքի կենտրոնում մի շարք լուրջ խնդիրներ է արձանագրելԴատարանը Oragir News-ից և Հայկ Դեմոյանից պահանջել է հրապարակային ներողություն խնդրել Արայիկ ՀարությունյանիցBoeing-ը ցանկանում է ստեղծել համակարգ՝ ինքնաթիռները դիտավորյալ վթարներից պաշտպանելու համարԱզգային ժողովը հոկտեմբերի 12-ին կգումարի արտահերթ նիստԱդրբեջանցի զինվորը հասավ հայկական տներ ու կրակեց․ սա՞ է սովորական հանցագործությունը Սահմանը խախտած ադրբեջանցին կդատապարտվի և պատիժը կկրի ՀՀ օրենքներին համապատասխանՀայաստանի երկու բռնցքամարտիկ հաղթեց մոլդովացի մրցակիցներին և դուրս եկավ քառորդ եզրափակիչՊաղեստինի ընտրական հանձնաժողովը պատրաստ է Գազայի հատվածում 20 տարվա ընթացքում առաջին ընտրություններն անցկացնելունՓաշինյանի որոշմամբ Իրկուտսկից ժանտախտի ներբերման ռիսկի պատճառով հանձնաժողով է ստեղծվելNBC. ԱՄՆ զինված ուժերը նոր օպերատիվ տարբերակներ են պատրաստում Թրամփի համար ԻրանումԿաշպիրովսկիի որդին վաճառել է իր ամերիկյան տունը վտանգավոր վարձակալների պատճառով Իշխանությունների հակառուսական խոսույթը չի բխում Հայաստանի քաղաքացիների շահերից. ՔոչարյանՌուբիոն Ուկրաինայի հարցի դիվանագիտական ​​կարգավորումը դժվար է համարել Լևոն Քոչարյան․ իշխանությունների նախաձեռնած գործընթացը եկեղեցու դեմ հակասահմանադրական էՖրանսիայում բողոքի ցույցերը խաթարել են 375 ավագ դպրոցների աշխատանքը Փաշինյանը պահում էր ադրբեջանցու անմեղության կանխավարկածը, ոչ թե ընտանիքը պաշտպանած կնոջը. ՔոչարյանՓաշինյանը մեկնել է Թուրքմենստան` մասնակցելու ԱՊՀ անդամ պետությունների նիստինՓաշինյանը ձախողեց Շաքիի փորձությունը․ ընդդիմությունը խոստանում է «խաղաղություն առանց զիջումների»CNN. Նյու Յորքի դատախազները կարող են նոր մեղադրանքներ առաջադրել Մադուրոյի և նրա կնոջ դեմՀաստատված փաստ է, որ Կտրիճ Ներսիսյանը դուստր ունի․ ՓաշինյանԱդրբեջանցի զինվորը հանցագործ է, ինչպես Քոչարյանը և մյուսները․ ՓաշինյանYandex Go-ն Հայաստանում 10 տարեկան է․ անվտանգության ներդրումներ և նոր ծրագրերԹրամփը հայտարարել է Իրանի հետ հակամարտության անխուսափելի ավարտի մասին11-ամյա աշակերտը ցուցափայտով հարվածել է դասընկերոջ ձեռքին, ուսերին և մեջքին․ տղան տեղափոխվել է ԲԿAP. ԱՄՆ-ում իրականացվել է առաջին մահապատիժը Քրիստա Փայքի միջադեպից հետո Ձերբակալվել են թրաֆիքինգով զբաղվող օտարերկրացի տղամարդիկԻրանն ու Օմանը Հորմուզի նեղուցի պայմանագիրը կներկայացնեն միջազգային կազմակերպությանը Փաշինյան․ «Երկաթուղու հարցում ամեն օր նորություն սպասեք» Ինքը կրակելա, մարդկանց տունա մտել, էդ ամեն ինչը չլիներ, զինվորին կվերադարձնեինք Ադրբեջանին. ՓաշինյանԱդրբեջանի հետ պետք է համագործակցենք ու անհետ կորածների հարցը վերջապես լուծենք․ ՓաշինյանՄարզպետները տաքուկ տեղ են փնտրում. Ով է զբաղեցնելու ՀՖՖ նախագահի աթոռըՀութիները հայտարարել են Էր-Ռիադի օդանավակայանին բալիստիկ հրթիռով հարվածելու մասին Վարչապետն՝ իր իշխանության օրոք կատարված բարեփոխումների մասինՓաշինյան․ հանքարդյունաբերողները փորձում են ռեսուրսների արդյունավետ օգտագործման հիմնադրամ ստեղծելԹրամփը հայտնել է, որ Իրանի հետ համաձայնագիրը այն չէ, ինչն ինքը ցանկանում է Աշխաբադում նախատեսվում են շփումներ Վլադիմիր Պուտինի և Ալիևի հետ. Փաշինյան Ի՞նչ անենք, թողնենք գնանք, բա հետո՞. նոր ուժեր են պետք ԱԺ-ում. ՓաշինյանՎարչապետի դիպլոմ չունենալը անհամատեղելի չի վարչապետի պաշտոնի հետ. ՓաշինյանԻսրայելը մտադիր է փակել Երուսաղեմում գտնվող Մեծ Բրիտանիայի հյուպատոսությունը Փաշինյան․ «Հայաստանը ոչ մի բանի չի վերածվի․ ավելի ու ավելի է դառնալու ինքնիշխան պետություն»Իրաքի, Եգիպտոսի և Հնդկաստանի քաղաքացիների համար կվերացվեն էլեկտրոնային վիզայի լրացուցիչ պահանջներըՓաշինյան․ Աշխաբադում Պուտինի ու Ալիևի հետ շփումներ կլինենԹուրքիայում բնակելի շենք է փլուզվել. հնարավոր է, որ փլատակներում մարդիկ կան
Ամենադիտված