«Հրապարակ». Աթոռի կռիվ դատական համակարգում
Հայկական Մամուլ
Դատական համակարգում յոթ թափուր տեղ կա: «Հրապարակ»-ի տեղեկություններով, այս տեղերում նշանակվելու կռիվ է գնում: Իրենց կադրերին են ուզում նշանակել տալ դատախազությունը' Աղվան Հովսեփյանի գլխավորությամբ, և վճռաբեկ դատարանը' Արման Մկրտումյանի գլխավորությամբ: Վերջիններս իրենց ցուցակներն են ուղարկել նախագահական նստավայր, որտեղից պատասխանել են' կորոշենք-կասենք:
Սակայն երկու դատավորի հարց, «Հրապարակ»-ի աղբյուրների փոխանցմամբ, արդեն իսկ լուծված է. մեկը դատախազ Զելիմ Թադևոսյանի աղջկա' Լիլիթ Թադևոսյանի հարցն է, մյուսը' Փաստաբանների պալատի նախագահ Ռուբեն Սահակյանի աղջկա, ով սովորել և այս տարի ավարտել է Դատավորների դպրոցը:


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին