«Ժողովուրդ». Ինչո՞ւ գեներալ-լեյտենանտ Փայտյանն ազատվեց պաշտոնից
Հայկական Մամուլ
Սերժ Սարգսյանի երեկվա հրամանագրով գեներալ-լեյտենանտ Արշալույս Փայտյանն ազատվել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնից: Ինչպես հայտնի է, գեներալ Արշոն բանակում սպառազինության, գնումների գծով պատասխանատուն էր: Ասել է թե՝ բանակի առևտուրը նրան էր վստահված: Ու փոխանակ բարեխղճորեն կատարեր իր պարտականությունները, օրեցօր ավելացնում էր սեփական «գոլդ համարներով» «Ջիփ»-երի քանակը:
«Ժողովուրդ»-ին հայտնի է դարձել, որ նա առանձին մեքենայով էր աշխատանքի գնում, իսկ վարորդը պարզապես հետևից երթևեկում էր՝ պատրանք ստեղծելու համար, թե գեներալը «պետական մեքենայով» է երթևեկում:
Թերթը նշում է, որ թեև տեղեկություններ կան, թե նա ֆինանսական չարաշահումների համար է պաշտոնանկ արվել, այնուամենայնիվ Ա. Փայտյանը չի ընդունում այն՝ մտերմիկ շրջապատում հայտարարելով որ ՀՀ ՊՆ փոխնախարար Դավիթ Տոնոյանն ու նրա նման երիտասարդ, «բանակից չհասկացող» զինվորականներն են իր «ոտքի տակը փորել»:


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին