«Հրապարակ». Առողջապահական գործակալության պետն արդեն հայտնի է
Հայկական Մամուլ
Առողջապահության նախարարության պետական առողջապահական գործակալության պետի թափուր պաշտոնում թեկնածու գտնելու ուղղությամբ կառավարությունում փնտրտուքներն ավարտվել են:
«Հրապարակին» հասած տեղեկություններով, առայժմ ընտրությունը կանգ է առել Դիագնոստիկ կենտրոնի տնօրեն Սարիբեկ Ծատուրյանի վրա: Հավանաբար, նրան էլ կվստահվի այս լուրջ պաշտոնը:
Թերթը հիշեցնում է, որ նախկինում այն զբաղեցնում էր Արա Տեր-Գրիգորյանը, սակայն ոլորտում առկա ստվերի վերաբերյալ վերջերս վարչապետի հրավիրած խորհրդակցությունից հետո Տեր-Գրիգորյանը ստիպված եղավ հրաժարականի դիմում գրել:
Ի դեպ, Սարիբեկ Ծատուրյանն առողջապահության նախկին նախարար (1998-2000թթ.) Հայկ Նիկողոսյանի կնոջ եղբայրն է: Նիկողոսյանն այժմ աշխատում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության կենտրոնական գրասենյակում:


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին