Ես անընդհատ կապի մեջ եմ Հայաստանի և Ադրբեջանի իմ գործընկերների հետ․ Պուտին
Արտաքին Քաղաքական
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ղարաբաղում ռուսական խաղաղապահ առաքելության վերաբերյալ հանդիպման ընթացքում ասաց, որ ինքը մշտական կապի մեջ է Հայաստանի և Ադրբեջանի գործընկերների հետ:
«Դուք գիտեք, որ ես անընդհատ կապի մեջ եմ Հայաստանի և Ադրբեջանի իմ գործընկերների հետ: Եվ մենք երկու առաջնորդների հետ էլ պայմանավորվեցինք, որ առաջիկայում Ռուսաստանի միջգերատեսչական պատվիրակություն կուղարկվի Հայաստան և Ադրբեջան», - ասաց Պուտինը։
ՌԴ նախագահը նշեց, որ Ռուսաստանի միջգերատեսչական պատվիրակությունը մեկնում է Բաքու և Երևան ՝ քննարկելու Ղարաբաղի շուրջ եռակողմ համաձայնագրի իրականացման առավել հրատապ հարցերը:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)