Բարաք Օբաման համաձայնել է առաջադրվել ԱՄՆ նախագահի պաշտոնում
ԱՄՆ
Բարաք Օբաման պաշտոնապես համաձայնել է Դեմոկրատական կուսակցության կողմից առաջադրվել Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնում. հաղորդում է Agence France-Presse-ը։
Իր պաշտոնական համաձայնության մասին Օբաման հայտարարել է սեպտեմբերի 6-ին կայացած Դեմոկրատական կուսակցության համագումարի ժամանակ հնչեցրած իր ծրագրային ելույթում։
Նշենք, որ մեկ օր առաջ՝ սեպտեմբերի 5 - ին, Դեմոկրատական կուսակցությունը պաշտոնապես առաջադրել է Օբամային որպես ԱՄՆ նախագահի թեկնածու։ «Ընտրությունը, որը դուք պետք է կատարեք, Ամերիկայի զարգացման երկու ճանապարհների միջև է », - իր ելույթում, նշել է Օբաման, հավելելով, որ ԱՄՆ-ում վերջին տարիներին կուտակված խնդիրների լուծման համար կպահանջվի ավելի քան մեկ տարի:
Իր ելույթում Օբաման նաև կարծիք է հայտնել, որ նրա հիմնական մրցակիցը առաջիկա ընտրություններում՝ Միթ Ռոմնին, պատրաստ չէ իրականացնել արտաքին քաղաքականություն։ «Չի կարելի դիվանագիտական հարաբերություններ հաստատել Պեկինի հետ այն դեպքում, երբ չես կարող մասնակցել օլիմպիական խաղերին, ընդ որում, չվիրավորելով Բրիտանիային՝ ԱՄՆ –ի ամենամոտ դաշնակցին», - ասել է Օբաման:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)