Էրդողանը, Ադրբեջանի վրայով թռչելիս, շնորհավորել է Ալիևին Լեռնային Ղարաբաղի բռնազավթման կապակցությամբ «Հարվածելու, վախի, մի փոքր ուտելիք ստանալու համար ստիպել, որ մարդուն բնորոշ գործողություն անի, դա բարբարոսություն է». Ալեն Սիմոնյան Սիվրիհիսարի հայկական եկեղեցին վերածվել է թուրքական մշակույթի տան Սպիտակի ղեկավարն իր լիազորություններն օգտագործում է մրցակից ուժերի նկատմամբ առավելություն ստանալու նպատակով․ «Անկախ Դիտորդ» Թրամփը հայտարարեց Մասկին ներում շնորհելու իր պատրաստակամության մասին 2026 թվականի 9-ամիսների ընթացքում հայտնաբերվել և շրջանառությունից դուրս է բերվել 185 զենք-զինամթերք․ ՆԳՆ Պարեկներն ինքնագլորը հանդիպակաց վարող երիտասարդի զննությամբ հայտնաբերել են ապօրինի խլացուցիչով ինքնաձիգ Մեսսիի հերթական գոլը՝ MLS-ում Վիճաբանություն-ծեծկռտուք Ամուլսարի հանքավայրում, վիրավորների թվում օտարերկրացիներ կան COP17-ի շրջանակում ներկայացվել է Հայաստանում կենսաբազմազանության պահպանությանը խոչընդոտող հանգամանքների ցանկը․ Հայկական բնապահպանական ճակատ Ֆրանսիայում վերսկսվել են ավագ դպրոցների աշակերտների բողոքի ակցիաները Դու քաջալերում ես բռնությունը․ Սուրենյանցը՝ Փաշինյանին 

Առաջարկ ՀՀ նախագահին

Արտաքին Քաղաքական

Ուղիղ մեկ շաբաթ առաջ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ներում շնորհեց մարդասպան Ռամիլ Սաֆարովին, և այդ օրվանից ի վեր չեն դադարում քննարկումներն այն մասին, թե դա  ինչպիսի ազդեցություն կունենա ԼՂ բանակցային գործընթացի վրա եւ ինչ հնարավոր փոփոխություններ պետք է անի իր դիրքորոշման մեջ պաշտոնական Երևանը:

Օրինակ, նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը գտնում է, որ հիմա հարմար պահն է փոխել շեշտադրումները և կենտրոնանալ ԼՂՀ ինքնորոշված լինելու փաստը ամրագրելու վրա: Պարոն Օսկանյանը չի մանրամասնել' դա պետք է արվի՞ Հայաստանի կողմից ԼՂՀ ճանաչման միջոցով, ինչպես վերջին օրերին առաջարկում են շատերը, թե՞ այլ եղանակներով: Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն, իր հերթին, այս շաբաթ հայտնեց, որ Հայաստանը բանակցային գործընթացից դուրս գալու մտադրություն չունի և հիշեցրեց, որ հենց Ադրբեջանն է մերժում միջնորդ-երկրների բոլոր առաջարկները:

Իրականում ԼՂ բանակցային գործընթացը փաստացի սառեցված վիճակում է գտնվում ավելի քան մեկ տարի: Նրանից հետո, երբ նախորդ տարվա ամռանը Կազանում Ադրբեջանը ետ կանգնեց ձեռք բերված պայմանավորվածություններից, համանախագահները, ըստ էության, ակտիվ միջնորդություն չեն անում' ջանքերը կենտրոնացնելով գործընթացը քիչ թե շատ «կենդանի» վիճակում պահելու համար: Նույնիսկ մինչև Սաֆարովի ազատ արձակումը գործընթացում առաջընթաց արձանագրելու մեծ հույսեր չկային, իսկ այսօր դրանց առկայության մասին կարող են խոսել միայն անուղղելի լավատեսները:

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին երեկ անուղղակի կերպով կշտամբեց միջազգային հանրությանը, ասելով որ Սաֆարովի ներման պատճառներից մեկն այն է, որ տարիներ շարունակ միջազգային տարբեր կառույցներ «քաղաքական կոռեկտություն» են դրսևորում Ադրբեջանի նկատմամբ ու անընդհատ հավասարության նշան դնում կողմերի միջև:

Մեծ հույսեր չկան, որ միջազգային դերակատարները կխախտեն «քաղաքական կոռեկտությունը», ուստի ՀՀ նախագահին առաջարկում եմ դա անել ինքնուրույն: Ինչպե՞ս:

Հայաստանը պետք է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջոցով Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպում նախաձեռնի: Յուրաքանչյուր նման հանդիպման առաջին 1-2 րոպեները բաց են լրագրողների համար' արարողակարգային նկարահանման համար: Սովորաբար այդ ընթացքում նախագահները և միջնորդները քաղաքավարի ժպիտներով խոսում են ոչնչի մասին' «ինչպե՞ս եք», «այսօր լավ եղանակ է» և այլն:

Առաջարկում եմ ՀՀ նախագահին խախտել այդ ավանդույթը և հանդիպման հենց արարողակարգային նկարահանման պահին հարց ուղղել Իլհամ Ալիևին.

- Պարոն նախագահ, ինչպե՞ս եք քնում նրանից հետո, երբ ազատություն շնորհեցիք մարդասպանին, ով քնած մարդուն կացնով 16 հարված հասցրեց:

Եվ թող Իլհամ [Ռամիլ] Ալիևը պատասխանի այդ հարցին' տեսախցիկների առջև:

Արա Թադևոսյան

Mediamax.am

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Էրդողանը, Ադրբեջանի վրայով թռչելիս, շնորհավորել է Ալիևին Լեռնային Ղարաբաղի բռնազավթման կապակցությամբ«Հարվածելու, վախի, մի փոքր ուտելիք ստանալու համար ստիպել, որ մարդուն բնորոշ գործողություն անի, դա բարբարոսություն է». Ալեն ՍիմոնյանՍիվրիհիսարի հայկական եկեղեցին վերածվել է թուրքական մշակույթի տանՍպիտակի ղեկավարն իր լիազորություններն օգտագործում է մրցակից ուժերի նկատմամբ առավելություն ստանալու նպատակով․ «Անկախ Դիտորդ»Թրամփը հայտարարեց Մասկին ներում շնորհելու իր պատրաստակամության մասին2026 թվականի 9-ամիսների ընթացքում հայտնաբերվել և շրջանառությունից դուրս է բերվել 185 զենք-զինամթերք․ ՆԳՆՊարեկներն ինքնագլորը հանդիպակաց վարող երիտասարդի զննությամբ հայտնաբերել են ապօրինի խլացուցիչով ինքնաձիգՄեսսիի հերթական գոլը՝ MLS-ումՎիճաբանություն-ծեծկռտուք Ամուլսարի հանքավայրում, վիրավորների թվում օտարերկրացիներ կանCOP17-ի շրջանակում ներկայացվել է Հայաստանում կենսաբազմազանության պահպանությանը խոչընդոտող հանգամանքների ցանկը․ Հայկական բնապահպանական ճակատՖրանսիայում վերսկսվել են ավագ դպրոցների աշակերտների բողոքի ակցիաներըԴու քաջալերում ես բռնությունը․ Սուրենյանցը՝ ՓաշինյանինԿիևի մոտակայքում զինվшծ տղամարդիկ նկուղում ավելի քան 40 մարդու են պահել․ ոստիկանները սկսել են նրանց տարհանելԿոտայքում իրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին կաշառք առաջարկած վարորդները ձերբակալվել ենԱլեն Սիմոնյանը մասնակցել է «Հայկական խորհրդի» համաժողովինՂազախստանն ու Ադրբեջանը «Կասպյան կամուրջ» կստեղծենԻրանի անվտանգության խորհրդի քարտուղարը բանակցություններ է վարել Պուտինի հետԳրիգոր Հակոբյանը ներկայացրել է TRIPP նախագծի շուրջ վերջին զարգացումներըՓաշինյանը պատերազմ հայտարարեց․ ժողովրդին ասելու է՝ գնացեք ընդդիմադիրների տներ, ԱԺ-ն շրջափակեք. Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ) Ուսումնասիրություն կսկսենք մսամթերքի շուկայում․ ՊիպոյանԾանրորդ Ռաֆիկ Հարությունյանը 22-րդն է ԱԱ-ում, Պողոսյանը՝ 23-րդըՈստիկանները կանեփ աճեցնելու և թմրամիջոց պատրաստելու դեպքեր են բացահայտել674 մլրդ դրամ՝ կենսաթողշակների համար. Վրաստանը ձգտում է մերձենալ Մոսկվային․ ԿոբախիձեՇոյգուն հայտարարել է, որ Ռուսաստանը չի պատրաստվում հարձակվել Արևմուտքի երկրների վրաԱյգավանում բшխվել են «Nissan Rogue»-ը և «Hyundai Elantra»-ն․ կան վիրшվորներԳերագույն առաջնորդը բանակցությունների հարցում կառավարությանը լիազորություններ է տվել. ՓեզեշքիանԿդադարեցվի Չարենցի փողոցը Սարալանջի շրջանցիկ ճանապարհին միացնող ճանապարհատվածի երթևեկությունը Ապօրինի ընդերքօգտագործում՝ 146 մլն դրամի վնաս․ ԲԸՏՄ-ն հաղորդումներ է ներկայացրել ՔԿԱրագ շախմատի առաջնությունը կանցկացվի նոյեմբերի 2-ից 4-ըԱրամ Վարդևանյանն այլևս չի պաշտպանի Ռոբերտ ՔոչարյանինԿարեն Սարուխանյանը ՀԷՑ-ում պաշտոն է ստացելՀանցավոր խմբի բացահայտում, կաշառք, գողություն՝ օդանավակայանում, դանակահարված 15-ամյա պատանիներ10 հազար դրամով բարձրացրին թոշակները, բայց մարդիկ զրկվեցին նպաստներիցԹրամփը հայտարարել է, որ կարող էր Վիետնամի պատերազմը հաղթել ընդամենը մեկ շաբաթումՇրջանառության մեջ է դրվում «Գրիգոր Խանջյանի ծննդյան 100-ամյակ» արծաթե հուշադրամը․ ԿԲՔննարկվել են ՀՀ-ի և Կանադայի երկկողմ հարաբերությունների զարգացման հարցերՈստիկանները կանեփ աճեցնելու և թմրամիջոց պատրաստելու դեպքեր են բացահայտել Թրամփը կանխատեսում է ԱՄՆ-ի «վերջը», ՆԱՏՕ-ում մտավախություն ունեն, Իրանի շուրջ՝ նոր զարգացումներ«Ալիևյան Սահմանադրության» ընդունումը պետք է վերածվի Փաշինյանի իշխանազրկման գործընթացի․ ՍաղաթելյանՀիվանդանոցում սկանդալ է հասունացել․ բուժվող կնոջ դուստրերը վիրավորել են բուժանձնակազմինԱդրբեջան-Իրան սահմանին բախում. TRIPP-ի ճանապարհը, գազի թանկացման վտանգը, ձերբակալություններԼավրովը և Ռուբիոն հրավիրվել են Լուգանոյում կայանալիք ԵԱՀԿ արտաքին գործերի նախարարության գագաթնաժողովինԴանակահարություն՝ Մալաթիայի շուկայի հարևանությամբ․ տուժած երեք անչափահասների վիճակը կայունացել էՀաքերները «հալեցրել» են Եվրոպայի սուպերմարկետները․ տասնյակ խանութներում սառնարանները շարքից դուրս են եկելՎրաստանի վարչապետը մեղադրել է եվրոպացի պաշտոնյաներին արդարադատության համակարգի գործերին կոպիտ միջամտության մեջԲուդապեշտում ինքնաթիռը արտակարգ վայրէջք է կատարել ռումբի մասին սպառնալիքի պատճառովՀՀ դեսպանը իրանցի պատգամավորներին ներկայացրել է TRIPP-ի շուրջ վերջին պայմանավորվածություններըԹրամփը հայտարարել է, որ Մակրոնին զգուշացրել է Ֆրանսիայի համար միգրացիայի հետևանքների մասինԳիշերային ներխուժում «Inotek» խանութ-սրահ․ կոտրել են դուռն ու դրամարկղից միլիոններ հափշտակելՖլորիդայում ինքնաթիռի վթարի վայրից հարյուրավոր մարդիկ են տարհանվել
Ամենադիտված