Ճապոնիայում գործարկել են «Հարրի Փոթերի» մոտիվներով գնացք Հավաքականի արդյունքները ձախողում չեմ համարում, համարում եմ անհաջողություն․ Եղիշե Մելիքյան Կանադայում ուսանողական զանգվածային բողոքի ակցիաներ են տեղի ունեցել Ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 մլն դրամի վնաս Ղազախստանի գլխավոր դատախազը պահանջել է ստուգել «Յանդեքսի» աշխատանքը և դպրոցականների տվյալների արտահոսքը ԱՄՆ-ում վերացվել է օդանավերի մեկնումների սահմանափակումը «Opel»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին ու հողաթմբերին և հայտնվել ջրատարում Ո՜ւր էր թե՝ մեր մյուս ազգային հարցերն էլ այսքան արագ և արդյունավետ լուծում ստանային. Այվազյան Բիթքոյնն իջել է 66 հազար դոլարից ցածր՝ կորցնելով վերջին ամիսների գրեթե ողջ աճը Ինչո՞վ է առանձնահատուկ 2,5 միլիոն դոլար արժողությամբ ժամացույցը Իտալիան Meta-ին տուգանել է 805 մլն եվրոյով՝ Facebook-ի օգտատերերի լուսանկարների և տեսանյութերի հասանելիության համար Հայտնաբերվել է 1600 տարվա վաղեմության «միաչքանի» նորածնի գանգ 

Սաֆարովյան ճգնաժամը

Աշխարհ

Ողջ Եվրոպան միաձայն դատապարտում է Ադրբեջանի հակահայկական քսենոֆոբիան. Ղարաբաղյան հակամարտությունը սրելու սադրանքները պետք է խելացի պատասխան ստանան։

Հայաստանի «Եվրոպացի բարեկամներ» կազմակերպությունը (www.EuFoA.org) խորապես ողջունում է Ադրբեջանի հակահայկական քսենոֆոբիայի աննախադեպ դատապարտումները եվրոպական բոլոր կառույցների և միջազգային հանրության կողմից (տե՛ս ցուցակը ստորև): Մենք սարսափած ենք այն փաստից, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բացահայտ սադրանքները և ուժի սպառնալիքները Հայաստանի և աշխարհի հայության դեմ հասցրել են ղարաբաղյան հակամարտությունը լարվածության սրման հաջորդ մակարդակին: Սա կարող է կարճաժամկետ կտրվածքում ծառայել Ադրբեջանի նախագահի ներքին շահերին՝ 2013 թ.-ին սպասվում են նախագահական ընտրությունները: Հաշվի առնելով նրա ինքնիշխան և մինչ օրս չվիճարկվող կառավարությունը, ռիսկը իր և իր երկրի համար, ինչպես նաև հասցված վտանգը չեն կարող համեմատվել հայատյացության և քսենոֆոբիայի միջոցով ձեռք բերված կարճաժամկետ քաղաքական օգուտների հետ:

Եվրախորհրդարանի պատգամավոր Էլմար Բրոքը' Եվրախորհրդարանի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը և Եվրոպա-Հայաստան Խորհրդի անդամը, մեկնաբանել է. «Ես խորապես մտահոգված եմ Ռամիլ Սաֆարովին Բաքու ժամանելուց անմիջապես հետո ներում շնորհելու, ինչպես նաև նրան հրապարակավ փառաբանելու, մայորի կոչում շնորհելու, 8 տարվա աշխատավարձը վճարելու և նրան բնակարան առաջարկելու որոշմամբ: Ադրբեջանը գրավոր խոստում էր տվել Հունգարիայի իշխանություններին, որ Սաֆարովը կշարունակի ցմահ ազատազրկման պատիժը կրել առնվազն ևս 25 տարի Ադրբեջան վերադառնալուց հետո: Այժմ Ադրբեջանը խախտել է իր խոստումը: Սաֆարովը ադրբեջանցի զինվոր է, ով սպանել է հայազգի սպա Գուրգեն Մարգարյանին ՆԱՏՕ-ի ուսուցողական ճամբարում Բուդապեշտում 2004 թ.-ին: Նրան ազատ արձակելու որոշմամբ Ադրբեջանը շրջանցում է ԵՄ անդամ-երկրի դատարանի վավեր դատավճիռը և նրան ներկայացնում որպես օրինակ Բաքվում հավաքված ողջունով երիտասարդներին:» Հատկանշական է այն, որ Սաֆարովը սպանել է Մարգարյանին գլխին հասցված կացնի 16 հարվածով այն ժամանակ, երբ վերջինս քնած էր և դատապարտման ժամանակ որևէ զղջում չի ցուցաբերել:

Այս իրադարձությունների լույսի ներքո և Եվրատեսիլ մրցույթի ժամանակ ակնհայտ դարձած ճնշումները հաշվի առնելով' ՀԵԲ-ը պահանջում է, որ ԵՄ-ն վերջապես ընդունի, որ Ադրբեջանին ավելի քննադատաբար պետք է վերաբերվել, քան Բելառուսին, որը, ինչպես հայտնի է, ունի նմանատիպ ներքաղաքական ռեպռեսիվ ռեժիմ բայց առանց Ադրբեջանում առկա պատերազմատենչության և պետության կողմից սատարվող քսենոֆոբիայի: Մենք տեղյակ ենք և խորապես ողջունում ենք այն փաստը, որը ԵՄ-ի արտաքին գործերի նախարարները քննարկելու են այս հարցը իրենց առաջիկա հանդիպման ժամանակ և այն, որ Եվրախորհրդարանը քննարկելու է իրավիճակը և հնարավոր է բանաձև ընդունի հաջորդ շաբաթ:

«Ինչու ենք իրականացնում ԵՄ-ի կողմից ֆինանսավորված ծրագրեր նավթով հարուստ և անկհայտորեն հակադեմոկրատական Ադրբեջանի կառավարության հետ այն դեպքում, երբ մենք պատժամիջոցներ ենք կիրառում Բելառուսի դեմ: Սա հնարավոր չէ բացատրել եվրոպական ընտրողներին», - մեկնաբանում է ՀԵԲ-ի գլխավոր քարտուղար Միխայել Կամբեքը: «Հայաստանին մենք միայն կարող ենք ուղղել Ալիևի սադրիչ թակարդը չընկնելու զգուշացում: Ես կիսում եմ Ադրբեջանի դեմ խիստ քայլեր ձեռնարկելու հիմքում ընկած զգացմունքները, սակայն գտնում եմ, որ Հայաստանը պետք է վարվի խելացի շախմատ խաղացողի նման և ապահովի իր երկարաժամկետ շահերը»:

ՀԵԲ-ը նաև կոչ է անում, որպեսզի Հուգարիայի հետ հարաբերությունները ժամանակին վերականագնվեն: Չնայած այն հանգամանքին, որ Սաֆարովի հանձնման որոշումն առնվազն շատ միամիտ քայլ էր, Հունգարիան ու Հայաստանն ունեն հարյուրավոր տարիների պատմական կապեր և երկուսն էլ հին քրիստոնեական պետություններ են: Չպետք է թույլ տալ, որ Ադրբեջանի կեղտոտ խաղերը քանդեն այս կապերը: Հունգարիան կամուրջներից մեկն է հանդիսանում Արևելյան և Արևմտյան Եվրոպայի միջև և Հայաստանի կարիքն է ունենալու այս դերակատարումը ընդլայնելու համար: Հայաստանը Հունգարիայի աջակցության անհրաժեշտությունը կունենա ԵՄ վիզաների հեշտացման որոշման և հետագայում նաև ԵՄ-Հայաստան Ասոցիացման համաձայնագրի առումով: Մեզ համար ողջունելի է Հուգարիայի կառավարության կողմից հրապարակված խիստ հորդորանքն, ինչպես նաև Հայաստանի նախագահի կոչը՝ չայրել Հունգարիայի դրոշները: Այժմ, որոշ քայլեր են անհրաժեշտ կատարել՝ խնդիրը հաղթահարելու համար:

Բոլոր պաշտոնական հայտարարությունների ցանկը.

· Ռամիլ Սաֆարովի հարցով Հայաստան-ԵՄ, Ադրբեջան-ԵՄ և Վրաստան-ԵՄ խորհրդարանական համագործակցության կոմիտեի Եվրախորհրդարանի պատվիրակության նախագահ՝ Միլան Ցաբրնոխի հայտարարությունը (6 սեպտեմբերի 2012)

· Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահը մտահոգված է Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելու որոշման հետևանքով Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների խիստ վատթարացմամբ (5 սեպտեմբերի 2012)

· Էլմար Բրոկ, Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ. “Ադրբեջան: Ռամիլ Սաֆարովի ներումն ու փառաբանումը” (5 սեպտեմբերի 2012)

· Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղար Յագլանդ. Սպանության մեջ մեղադրվողին հերոս դարցնելն անընդունելի է (4 սեպտեմբերի 2012)

· Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հարցերով հանձնակատարը մտահոգված է սպանության մեջ մեղադրվող Ադրբեջանցի սպայի ներմամբ” (4 սեպտեմբերի 2012)

· Եվրախորհրդարանի նախագահ Շուլցը Ռամիլ Սաֆարովի Ադրբեջանում ներման վերաբերյալ (4 սեպտեմբերի 2012)

· Ռասիզմի եւ անհանդուրժողականության դեմ Եվրոպական հանձնաժողովի hայտարարություն' Ադրբեջանում ատելության հանցանքի համար դատապարտված անձին ներում շնորհելու վերաբերյալ (4 սեպտեմբերի 2012)

· ԵՄ-ի Արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնի և Հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի հայտարարությունը Ռամիլ Սաֆարովին ազատ արձակելու վերաբերյալ (3 սեպտեմբերի 2012)

· Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության հայտարարությունը' «Ադրբեջան. Սաֆարովին ներում է շնորհվել» (3 սեպտեմբերի 2012)

· ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հետ (3 սեպտեմբեր 2012)

· Ռուսաստանի Արտաքին գործերի նախարարության հայտարարությունը Հունգարիայի կողմից ադրբեջանցի զինվորի արտահանձման վերաբերյալ (3 սեպտեմբեր 2012)

· Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի մեկնաբանությունը Արդբեջանի իշխանությունների կողմից հայ սպայի մարդասպանին ներում շնորհելու որոշման շուրջ ստեղծված իրավիճակի մասին (3 սեպտեմբեր 2012)

· ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի հայտարարությունը' «Ադրբեջանցի զինվորի ներումը» (31 օգոստոս 2012)

· ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի անունից արված հայտարարությունը Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելու որոշման վերաբերյալ (31 օգոստոս 2012)

Վերը նշված հայտարարությունները կարող եք գտնել այստեղ:

Հայաստանի եվրոպացի բարեկամներ

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ճապոնիայում գործարկել են «Հարրի Փոթերի» մոտիվներով գնացքՀավաքականի արդյունքները ձախողում չեմ համարում, համարում եմ անհաջողություն․ Եղիշե ՄելիքյանԼավրովը ԱՄԷ-ի արտաքին գործերի նախարարի հետ քննարկել է Պարսից ծոցում ստեղծված լարվածությունըԿանադայում ուսանողական զանգվածային բողոքի ակցիաներ են տեղի ունեցելԱպօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 մլն դրամի վնասՂազախստանի գլխավոր դատախազը պահանջել է ստուգել «Յանդեքսի» աշխատանքը և դպրոցականների տվյալների արտահոսքըԱՄՆ-ում վերացվել է օդանավերի մեկնումների սահմանափակումը«Opel»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին ու հողաթմբերին և հայտնվել ջրատարումՈ՜ւր էր թե՝ մեր մյուս ազգային հարցերն էլ այսքան արագ և արդյունավետ լուծում ստանային. ԱյվազյանԲիթքոյնն իջել է 66 հազար դոլարից ցածր՝ կորցնելով վերջին ամիսների գրեթե ողջ աճըԻնչո՞վ է առանձնահատուկ 2,5 միլիոն դոլար արժողությամբ ժամացույցըԻտալիան Meta-ին տուգանել է 805 մլն եվրոյով՝ Facebook-ի օգտատերերի լուսանկարների և տեսանյութերի հասանելիության համարՀայտնաբերվել է 1600 տարվա վաղեմության «միաչքանի» նորածնի գանգԱպարանի Հարթավան բնակավայրում հրդեհ է բռնկվել ընթացող «Renault» մակնիշի ավտոմեքենայումԳլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահՏեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնիցՌԴ-ում տղամարդը արջին շփոթել է մարդու հետ և նրանից ծխախոտ է խնդրելՄահացել է քաղաքական գործիչ Մյասնիկ ՄալխասյանըԲԴԽ–ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները. հրապարակվել է որոշումը Մանիպուլյացիաների թագուհիները կոկորդիլոսի արցունքներ են թափում՝ պատասխանատվություն չկրելու համարՌոնալդուի հեռանալուց հետո Պորտուգալիայի հավաքականը փոխել է իր մարզաշապիկի 7 համարի դիզայնըԱԳՄԱ փոխնախարարը մասնակցել է Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովինCondé Nast Traveller-ը Հայաստանը ներառել է 2027 թվականին ճանապարհորդելու լավագույն վայրերի ցանկումՈւկրաինան հարվածել է Ռուսաստանի կարևոր ռազմավարական օբյեկտներիԳազայում զոհերի թիվը հասել է 74 695-իՏիգրան Հարությունյանը հաղթել է թուրք մրցակցին ու դարձել 2026թ–ի քիքբոքսինգի Եվրոպայի չեմպիոնԻրանի ՀՕՊ-ը Քեշմ կղզում խոցել է ամերիկյան անօդաչու թռչող սարքԲուլղարիան այլևս Ուկրաինային զենք չի տրամադրի սեփական պաշարներից․ վարչապետ ՌադևՄոսկվան պայմաններ չի դնի Եվրոպայի բանակցային խմբի համար. ՊեսկովԱրսենալը պատրաստվում է Ռեալին ֆուտբոլիստների փոխանակման գործարք առաջարկելՓաշինյանն ու Հնդկաստանի արտգործնախարարը մտքեր են փոխանակել տարածաշրջանային գործընթացների շուրջՄոսկվայում ստորագրվել է Ռուս-հայկական համալսարանի կառավարման խորհրդի կանոնակարգըՓաշինյանին պետք է թեթև ռուսամետ, վերահսկելի ընդդիմություն․ Արմեն ԲաղդասարյանՌուսաստանը հրաժարվել է էներգետիկ հրադադարից․ ԶելենսկիԱՄՆ-ում թույլատրվել է երեք շնչառական վիրուս հայտնաբերող նոր թեստՔնի անկայուն ռեժիմը կապվել է դեպրեսիայի ավելի ծանր ախտանիշների հետՌոբոտները՝ մարդկանցից շա՞տ․ գիտնականների 2083-ի սցենարըԲակտերիաների մոլեկուլը խթանել է աղիքների վերականգնումը կենդանիների մոտՌեպրեսիաներ՝ դատավորների նկատմամբ. Աշխարհում լարվածություն․ ռազմական և քաղաքական սրացումներՄիզապարկի քաղցկեղի բուժման նոր տարբերակ է հաստատվել ԱՄՆ-ումԵրեխաների տիպ 1 դիաբետի խնամք․ ԱՀԿ-ն հրապարակել է առաջին ուղեցույցըԶելենսկին չի ընդունում Դոնբասից հրաժարվելու գաղափարըԿրիպտոշուկան մեկ օրում կորցրել է 110 միլիարդ դոլարՓորձում եմ հիշել այն բոլոր քաղբանտարկյալներին, ում իր մուրճով բանտ է ուղարկել դատավոր ՄելքոնյանըԱՄՆ-ն ևս 90 օրով երկարաձգել է օտարերկրյա նավերի արտոնությունըՆավթի գները երկրորդ շաբաթն անընդմեջ նվազել ենԲրիտանիայում տոկոսադրույքները կարող են կրկին բարձրանալ 2027-ինԱՄՆ-ն ու Չինաստանը քննարկել են մաքսատուրքերի փոխադարձ նվազեցումը Պայթյուններ Բրազիլիայում ու Արգենտինայում, ավիաքաոս ԱՄՆ-ում․ աշխարհի ցնցող կադրերըԹրամփը կարող է հրաժարվել Իրանի դեմ նոր հարվածներից
Ամենադիտված