Օքսֆորդի օնլայն բառարանը չի կարողացել մեկ բառով նկարագրել 2020 թվականը
Գիտություն և Մշակույթ
Օքսֆորդի անգլերեն բառարանը չի կարողացել նույնականացնել 2020 թվականին բնորոշ արտահայտությունը: Լեզվաբանների կարծիքով՝ անցնող տարին չի կարող նկարագրվել մեկ լեզվական միավորում:
Փոխարենը, կազմողները թողարկել են զեկույց, որը վերլուծում է լեզվի նոր երևույթները, որոնք հիմնականում ի հայտ եկան կորոնավիրուսի համաճարակի պատճառով: Տարվա ամենատարածված օգտագործվող բառերը կորոնավիրուսին վերաբերող բառերն են, որոնք են «ժխտելով համաճարակի առկայությունը» և «անտեսելով անվտանգության միջոցառումները»: Բացի այդ, զեկույցում ներառված էին ոչ COVID-19֊ի հետ կապված նոր արտահայտություններ, այլ նաև այս տարի աշխարհը ցնցած երևույթների՝ անտառային հրդեհների, բազմաթիվ բողոքի ցույցերի հետ կապվող արտահայտություններ։ Բառարանը 2019 թվականի բնորոշ արտահայտություն էր ճանաչել «կլիմայի արտակարգ իրավիճակ» արտահայտությունը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)