ԿԲ-ն ՀՀ արտարժութային շուկայում կիրականացնի գործառնություններ
ՏնտեսությունՀՀ կենտրոնական բանկից հայտնում են․
«ՀՀ ֆինանսական շուկաների բնականոն գործունեության ապահովման նպատակով ՀՀ կենտրոնական բանկը ՀՀ արտարժութային շուկայում կիրականացնի գործառնություններ։
ՀՀ կենտրոնական բանկը շարունակում է իրականացնել ֆինանսական շուկաների մշտադիտարկում և անհրաժեշտության դեպքում կկիրառի իր գործիքակազմում առկա բոլոր գործիքները՝ երաշխավորելով գների և ֆինանսական կայունությունը»։
Ինչպես արդեն նշել ենք, նախորդ օրվա համեմատ, այսօր՝ նոյեմբերի 24-ին, նկատելի բարձրացել է դոլարի, եվրոյի, ռուբլու փոխարժեքը։