ՆԱՏՕ-ն չի պատրաստվում Սիրիայում ռազմական միջամտության
Մերձավոր Արևելք
ՆԱՏՕ-ն Սիրիայում ռազմական միջամտության մտադրություն չունի։ Այդ մասին այսօր հայտնել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը՝ Ադրբեջանի դիվանագիտական ակադեմիայում ունեցած իր ելույթում. հաղորդում է ИТАР-ТАСС-ը։
Ռասմուսենը կոչ է արել զուգահեռներ չանցկացնել Լիբիայի և Սիրիայի միջև, դա ճիշտ չէ։
«Լիբիայի և Սիրիայի դեպքերը տարբեր են։ Լիբիայի դեպքում մենք ունեինք ՄԱԿ-ի մանդատը և մարդու իրավունքների պաշտպանության համար տարածաշրջանի պետությյունների աջակցությունը։ Սիրիայի դեպքում հարցի լավագույն լուծումը խնդրի քաղաքական կարգավորումն է»։
Բացի այդ՝ Ռասմուսենն ընդգծել է, որ ՆԱՏՕ-ն աչալուրջ հետևում է Սիրիայում տեղի ունեցող իրադարձություններին և պատրաստ է պաշտպանել Թուրքիային, եթե դրա կարիքը լինի։ «Թուրքիան մեր գործընկերն է, և մենք պատրաստ ենք պաշտպանել նրան՝ անհրաժեշտության դեպքում»։


















































Ամենադիտված
ՀՀ ՊՆ–ն հայտարարություն է տարածել