Որոնք են կորոնավիրուսի մասին հիմնական միֆերը․ Կոմարովսկի
Գիտություն և ՄշակույթԲժիշկ և հեռուստահաղորդավար Եվգենի Կոմարովսկին թվարկել է կորոնավիրուսի մասին հիմնական միֆերը: Նա նշել է, որ թյուր կարծիքների մի մասը վերաբերում է վիրուսի փոխանցման եղանակներին: Այսպիսով, ըստ նրա, համաճարակի սկզբում մարդիկ վախենում էին փաթեթներ պատվիրել արտասահմանյան կայքերից: Մեկ այլ կեղծ տեղեկատվություն վերաբերում է վիրուսի առաջացմանը: Մասնավորապես, բժիշկը հիշեցրել է այն կեղծիքները, ըստ որոնց կորոնավիրուսը տարածել են այլմոլորակայինները կամ չինական հատուկ ծառայությունները: Միևնույն ժամանակ, Կոմարովսկին շեշտել է, որ այժմ հիմնական միֆերը կապված են COVID-19- ի բուժման մեթոդների հետ։ «Շատերը փորձում են ժողովրդական մեթոդների դիմել: Չնայած այն հանգամանքին, որ մարմինը ինքնուրույն է հաղթահարում հիվանդությունը, նրանք կարծում են, որ իրենց օգնել է այս կամ այն միջոցը, և նրանք սկսում են տարածել այս տեղեկատվությունը,ինչը, իհարկե, թյուր տեսակետ է»,֊ասել է Կոմարովսկին յութուբյան իր ալիքի եթերում։