ԱՄՆ–ի քաղավիացիայի վարչության նախագահը հեռացվել է աշխատանքից` մեքենան ոչ սթափ վիճակում վարելու համար. "The Washington Post"
ԱՄՆ
ԱՄՆ–ի դաշնային քաղավիացիայի (Federal Aviation Administration, FAA) ղեկավար Ռենդոլֆ Բեբիթն աշխատանքից ազատվել է՝ անցյալ շաբաթ Վաշինգտոնի արվարձաններից մեկում ոչ սթափ վիճակում ավտոմեքենա վարելու համար։
Իր հրաժարականի մասին Ռենդոլֆը մեկնաբանել է, որ չի ցանկանում ստվեր գցել այդ կառույցի և ողջ անձնակազմի հեղինակության վրա։
65-ամյա Բեբիթը ձերբակալվել էր դեկտեմբերի 3-ին, մայրաքաղաք Վաշինգտոնից քիչ հեռու գտնվող Ֆեյրֆաքս քաղաքում։ Ոստիկանները Բեբիթի մեքենան կանգնեցրել են այն բանից հետո, երբ վերջինս ոչ սթափ վիճակում ավտոմեքենան վարել է հանդիպակած մայրուղով։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)