Պաստա՝ կակաոյի համով
Աշխարհ
Կակաոյի համով պաստան (մակարոն) կհայտնվի Costruttori di Dolcezze ապրանքանիշով, որը կարտադրվի Eurochocolate ընկերության կողմից: Մակարոնների ձևը կտարբերվի իր ինքնատիպությամբ: Պաստայի յուրաքանչյուր հատիկը պատկերում է երկու երեխաների:
Կակաոյով պաստան արտադրվում է բարձր չափանիշներին համապատասխան և ավանդական տեխնոլոգիաներով՝ Տորջանո համայնքում: Ալյուրի և կակաոյի անսովոր համադրությունը համակցում է ամենալավը ավանդական Ումբիրի խոհանոցում և շոկոլադի քաղցր համը:
Eurochocolate ընկերության տնօրեն Էուժենիո Գուարդուչին կարծում է, որ կակաոյով պաստան կարող է հետաքրքրել ռեստորանների տերերին, ովքեր ցանկանում են իրենց ճաշացանկում ներառել յուրօրինակ մի ճաշատեսակ: Bimbi պաստան կվաճառվի 3 տեսակ փաթեթավորմամբ՝ կակաոյով, դասական կամ այս երկու տեսակի պաստաների համադրությամբ, հայտնում է ANSA-ն:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ