Քանի զուգընկեր պետք է ունենալ
Աշխարհ
Բրիտանացի գիտնականները պարզել են, թե քանի սեռական զուգընկեր պետք է ունենան տղամարդիկ և կանայք։ Ինչպես ցույց է տվել ծանոթությունների կայքերից մեկում երկու սեռերի մոտ հազար ներկայացուցիչների միջև արված հարցումը, սեռական զուգընկերների իդեալական թիվը տասն է: Հենց այսպիսի սիրային փորձ կնախընտրեին տղամարդիկ և կանայք՝ նոր զուգընկերների ընտրության դեպքում, գրում է The Daily Mail-ը:
Ինչպես նշում են հետազոտողները, ավելի շատ սիրեկան ունենալը կարող է խոչընդոտ հանդիսանալ հետագա հարաբերություններում: Հարցվողների մեծամասնությունը կարծում է, որ տասից ավելի զուգընկերներ ունեցողները «թեթևամիտ» են:
Նրանք, ովքեր ունեցել են տասից պակաս զուգընկերներ, ավելի մեծ շանս ունեն նոր զուգընկեր գտնելու։ Այս ամենով հանդերձ, հարցվածները խոստովանել են, որ չէին ուզենա իմանալ իրենց կողակցի նախկին զուգընկերների քանակը:
Ըստ 2010թ.-ի ուսումնասիրությունների՝ ամեն երրորդ կինը նոր ընկերոջ հարցին՝ նախկին զուգընկերների թվաքանակի մասին, սուտ է պատասխանում:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ