Ռազմական դրությունը կշարունակի գործել. ԱԺ-ն մերժեց նախագիծը
ՀայաստանՀայաստանում կշարունակի գործել սեպտեմբերի 27-ին հաստատված ռազմական դրությունը:
Խորհրդարանն արտահերթ նիստում մերժեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացրած՝ ռազմական դրությունը վերացնելու մասին ԱԺ որոշման նախագիծը՝ 36 կողմ, 56 դեմ և 2 ձեռնպահ ձայներով: Նախագծին դեմ քվեարկեց իշխող «Իմ քայլը» խմբակցությունը: