Գեղարքունիքի մարզի որոշ բնակավայրերի սահմանային հատվածներում կատարվում են սահմանային ճշգրտման աշխատանքներ. մարզպետ
Հայաստան«Գեղարքունիքի մարզի հարգելի՛ բնակիչներ, ստորագրված եռակողմ հայտարարության համաձայն, հայկական ստորաբաժանումների Քարվաճառի շրջանից դուրս բերվելուց հետո, Գեղարքունիքի մարզի որոշ բնակավայրերի սահմանային հատվածներում կատարվում են սահմանային ճշգրտման ու տեղակայման աշխատանքներ՝ հայկական, ռուսական և ադրբեջանական կողմերի մասնակցությամբ»,- այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը։
Մարզպետի խոսքով` ՀՀ պետական սահմանը ամբողջ երկայնքով հսկվում է ՀՀ ՊՆ համապատասխան ստորաբաժանումների կողմից։
«ՀՀ սահմաններից ներս ադրբեջանական բանակի զինվորներ չկան»,- ընդգծել է Սանոսյանը։