Ղուրանի սրբապղծության մեջ մեղադրված աղջիկն ազատ է արձակվել
Աշխարհ
Պակիստանի դատարանը գրավի դիմաց բաց է թողել քրիստոնյա այն աղջկան, ով մեղադրվել էր սրբապղծության մեջ. նա իբր վառել էր մի քանի էջեր Ղուրանից: Այս մասին է հայտնում podrobnosti.ua կայքը:
Ռիմշա Մասիխը ձերբակալվել էր Իսլամաաբադի արվարձանում օգոստոսի 16-ին. տեղի բնակիչները պնդում էին, որ նա կրում էր պարկ աղբով, որի մեջ կային մահմեդականների համար սուրբ գրքից էջեր:
Աղջկա փաստաբանները հայտնում էին, որ այդ մեղադրանքները հիմք չունեն: Բազմաթիվ միջազգային իրավապաշտպաններ հանդես եկան ձերբակալվածի աջակցմամբ, ով, բժշկական փորձաքննության եզրակացության համաձայն, հետ է մնում մտավոր զարգացմամբ:
Այս պատմությունը ստացավ նոր շրջադարձ այն ժամանակ, երբ գտնվեց մի վկա, ով տեսել էր, թե ինչպես է տեղի իմամը աղջկա պարկի մեջ գցել էր վառված Ղուրանի մասունքներ: Ոստիկանությունը ձերբակալել է իմամին:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ