Հազարավոր եգիպտացիներ են վտարվել Սիրիայից
Աշխարհ
Դամասկոսում Եգիպտոսի դեսպանությունը հայտնեց, որ վերջին մի քանի շաբաթվա ընթացքում Սիրիայից վտարվել է 2,5 հազար եգիպտացի, ինչպես տեղեկացնում է MIGnews.com կայքը:
Եգիպտոսի 4 քաղաքացիներ են ձերբակալվել Սիրիա-Հորդանան սահմանը ապօրինի հատելու փորձի ժամանակ: Նրանք իբր շարժվում էին Լիբանանի ուղղությամբ:
Եգիպտոսի ԱԳՆ-ի մամլո ներկայացուցիչ Ամր Մուշդին նախազգուշացրեց երկրի քաղաքացիներին «ծանր հետևանքների» մասին, որոնք կարող են հանգեցնել ինֆիլտրացիայի փորձերի Սիրիայում:
«Անվտանգության ոլորտում կտրուկ վատթարացած դրությունը այսպիսի ճամփորդությունը վերածում է լուրջ վտանգի»,- ասել է Ռուշդին: Նա հայտնել է, որ մի քանի եգիպտացիներ սպանվել են, իսկ մի քանիսը՝ վնասվածք ստացել սիրիական սահմանը հատելու փորձի ժամանակ:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ